Եգիպտոսում պլանավորում են կառուցել երկրում առաջին մեծ արագության երկաթգիծը, որը Կարմիր ծովը կմիացնի Միջերկրականի հետ:
Հունվարի 24-ի գիշերը, ժամը 2.20-ի սահմաններում, ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժին հաղորդում ստացվեց, որ մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումում տղամարդ կա ընկած՝ գլխին արյան հետքեր։
Ղազախստանն սկսել է ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակի արտադրությունը՝ 90 հազար չափաբաժին ծավալով:
Ամերիկյան Apple-ն առաջին ֆինանսական եռամսյակում զուտ շահույթի ռեկորդային ցուցանիշներ է գրանցել մեկ բաժնետոմսի եւ հասույթի հաշվով՝ iPhone-ի նոր շարքի նկատմամբ բարձր հետաքրքրության շնորհիվ, որն ընկերության կողմից ներկայացվել է 2020 թվականի հոկտեմբերին, ինչպես նաեւ կորոնավիրուսի համավարակի ժամանակաշրջանում նրա մյուս արտադրանքների կայուն պահանջարկի շնորհիվ։
Ոստիկանության Վարդենիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ջաղացաձոր գյուղի 31-ամյա մի բնակիչ համագյուղացու տնից գողություն է արել։
Վիլյամ Սարոյանի սերը դեպի դրամատուրգիան եկել է Չարլի Չապլինից, որի հարեւանությամբ էլ բնակվել է։ Նրանք մտերիմ ընկերներ են եղել: Սարոյանը հաճախ է պատմել Չապլինին իր երկրի, ժողովրդի մասին, վերջինս էլ ցանկություն է հայտնել գալ ու անձամբ ծանոթանալ այդ հինավուրց երկրին: Սարոյանը խոսք էր տվել անձամբ ուղեկցել, սակայն դա այդպես էլ չի հաջողվել։
Ամեն օր մամուլում տեղեկություններ են հրապարակվում այն մասին, որ իշխանությունը ամենատարբեր կոմպրոմատների, շանտաժի միջոցով փորձում է իր թիմակիցներին՝ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, վերահսկելի պահել, կանխել նրանց հեռացումը։ Այսինքն՝ իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը կորցրել է հեղինակությունը անգամ սեփական թիմակիցների շրջանում և ստիպված է դիմել ծայրահեղ մեթոդների։