Եգիպտոսում Կարմիր և Միջերկրական ծովերը կմիացնի արագընթացիկ երկաթուղին
Եգիպտոսում պլանավորում են կառուցել երկրում առաջին մեծ արագության երկաթգիծը, որը Կարմիր ծովը կմիացնի Միջերկրականի հետ: Այդ մասին հաղորդել է Lonely Planet-ը:
Ամբողջ երթուղին կձգվի 1000 կիլոմետր, իսկ 460 կիլոմետր երկարությամբ առաջին հատվածը կանցնի Էլ-Ալամեյնի եւ Այն-Սոխնայի միջեւ: Երկաթուղին կմիացնի 15 կայարան, ներառյալ դեռեւս անուն չստացած «նոր վարչական մայրաքաղաքը». հսկայական նախագիծ, որն սկսվել է 2015 թվականին՝ կառավարական շենքերը Կահիրեի սահմաններից դուրս մոտավորապես 45 կիլոմետր տեղափոխելու համար: Գծի կառուցումը պլանավորվում է ավարտել երկու տարուց:
Դա մեծ արագության հաղորդակցության առաջին նախագիծն է, բայց երկաթուղային ցանցը Եգիպտոսում զարգանում է 1850-ական թվաքաններից ի վեր:
Այն հաշվում է ավելի քան հինգ հազար կիլոմետր ճանապարհներ, որոնք միացնում են գրեթե բոլոր խոշոր քաղաքներն ու գյուղերը: Հրատարակության հաղորդագրության համաձայն, համակարգը հնացել է եւ բավարար չափով չի ֆինանսավորվում: Ներկայում Եգիպտոսն ամեն ամիս ստանում է ռուսաստանյան արտադրության նոր վագոններ՝ իր շարժակազմը արդիականացնելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: