Բաժիններ՝

Ղազախստանն սկսել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակի արտադրությունը

Ղազախստանն սկսել է ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակի արտադրությունը՝ 90 հազար չափաբաժին ծավալով: Այդ մասին հայտնել է հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Մարատ Շորանովը։ Փետրվարի 1-ից Ղազախստանը կսկսի կորոնավիրուսի դեմ պատվաստումը՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործմամբ, որն արտադրվել է Ռուսաստանում: Պլանավորվում է, որ փետրվարի 15-ից պատվաստման գործընթացին կմիանա ռուսաստանյան այն պատվաստանյութը, որն արտադրվել է Կարագանդայի դեղագործական համալիրի բազայի վրա:

Այս տարվա երկրորդ եռամսյակից պլանավորվում է պատվաստման գործընթացին միացնել QazCovid-in հայրենական արտադրության պատրաստուկը, որն այժմ գտնվում է կլինիկական փորձարկումների երրորդ փուլում:

«Ղազախստանում սպասվում է հետեւյալ պատվաստանյութերի մատակարարումն ու օգտագործումը. փետրվարի սկզբին ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակի արտադրությունը մինչեւ 20 հազար չափաբաժին ծավալով. առկա է Ղազախստան միանվագ ներկրման ճանապարհով այս խմբաքանակի մատակարարման համաձայնություն ռուսական կողմի հետ, փետրվարի 15-ից կգրանցվի Կարագանդայի դեղագործական համալիրի արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութը. արդեն սկսվել է առաջին խմբաքանակի արտադրությունը մինչեւ 20 հազար չափաբաժին ծավալով, որը միասնական դիստրիբուտորի պահեստներ բեռնառաքման համար հասանելի կլինի փետրվարի 26-ից, իսկ այնուհետեւ՝ տարածաշրջաններ»,-ասել է Շարոնովը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս