Բաժիններ՝

Բայդենի վարչակազմի աշխատակիցներին կպարտավորեցնեն ամեն օր կորոնավիրուսի թեստ հանձնել

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմը հունվարի 19-ին շուտով պաշտոնն ստանձնողներին է ուղարկել հրահանգ՝ ամեն օր կորոնավիրուսի թեստ անցնելու եւ N95 դիմակներ կրելու պահանջով: Այդ մասին հայտնել է Axios պորտալը:

Ըստ պորտալի տեղեկատվության՝ հրահանգն ստացել են այն աշխատակիցները, որոնք գտնվելու են ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց կողքին, ներառյալ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի եւ Ազգային տնտեսական խորհրդի ղեկավարները:

«Ձեզնից նրանց, ովքեր չեն ստացել իրենց առաջին պատվաստանյութը, մենք մոտ օրերս կուղարկենք տեղեկատվություն, թե ինչպես դա անել»,- նաեւ ասված է նամակում: Բայդենի պաշտոնակալությունը կկայանա հունվարի 20-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031