Բաժիններ՝

2020 թվականին Չինաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումներն աճել են մինչև ռեկորդային ցուցանիշ

Օտարերկրյա ուղղակի ներդրումները մայրցամաքային Չինաստանի տնտեսության մեջ 2020 թվականին ավելացել են 6,2 տոկոսով եւ հասել 999,98 մլրդ յուանի (14,38 մլրդ դոլարի): Այդ մասին վկայում են երկրի առեւտրի նախարարության տվյալները: Սա ռեկորդային ցուցանիշ է, նշում է «Սինհուա» գործակալությունը: Դոլարային արտահայտությամբ FDI-ն աճել է 4,5 տոկոսով՝ մինչեւ 144,37 մլրդ դոլար:

Չինաստանին հաջողվել է գլուխ հանել COVID-19-ի համավարակի բացասական ազդեցությունից եւ 2020 թվականին հասնել օտարերկրյա ներդրումների հոսքի կայունացման իր նպատակին՝ հաղթահարելով համաշխարհային օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազող միտումը, նշել են գերատեսչությունում:

Արտասահմանյան ներդրումների հոսքը ՉԺՀ-ի ծառայությունների ոլորտում 2020 թվականին կազմել է 776,8 մլրդ յուան, ինչը 13,9 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Նախարարության տվյալներով՝ Նիդեռլանդներից ներդրումներն անցյալ տարի աճել են 47,6 տոկոսով, Մեծ Բրիտանիայից ներդրումները՝ 30,7 տոկոսով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս