
Արտյոմ Սիմոնյանը կարիերան շարունակում է Ռուսաստանում

«Նոա»-ն և Արտյոմ Սիմոնյանը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Սիմոնյանն այսուհետ հանդես կգա Ռուսաստանի առաջնությունում: Նա համալրել է Տոմսկ քաղաքի «Տոմ» ակումբի շարքերը: Պայմանագիրը ստորագրվել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Սիմոնյանը «Նոա» է տեղափոխվել նախորդ տարի ամռանը: Նա «Զենիթ»-ի սան է և նախկինում հանդես է եկել մի շարք հայկական ակումբներում՝«Ալաշկերտ», «Արարատ»,«Փյունիկ», ինչպես նաև շվեյցարական «Ցյուրիխ» և «Լե Մոնտ» ակումբներում: