
«Հատիս»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Գյումրի»-ին. Բասկետբոլի կանանց առաջնություն

Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնությունում կայացել են հերթական տուրի խաղերը:
Հայաստանի առաջնությունում «Հատիս»-ը սեփական հարկի տակ 83-53 հաշվով հաղթանակ տարավ «Գյումրի» ակումբի նկատմամբ։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ռիմա Մանուկյանը(Գյումրի), ով վաստակեց 32 միավոր։
Առաջնությունը կանցկացվի շրջանաձև համակարգով` 6 շրջանով: Այնուհետև 6 շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ-օֆֆ փուլում: