Բաժիններ՝

Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 56-ի

Ինդոնեզիայի Արեւմտյան Սուլավեսի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով առնվազն 56 մարդ է զոհվել: Այս մասին հունվարի 17-ին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տարերային աղետների հետեւանքների վերացման գործակալությանը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, գործակալության տվյալներով’ տուժածների թիվը կազմում է 826 մարդ:

Արեւմտյան Սուլավեսիում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ուրբաթ տեղական ժամանակով մոտավորապես 2:28-ին: Էպիկենտրոնը գտնվել է Մաջենեից 6 կմ հյուսիս-արեւմուտք, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Հինգշաբթի տեղական ժամանակով ժամը 14: 35-ին այդ նույն շրջանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ: Հինգշաբթի օրվանից տեղի սեյսմոլոգիական ծառայությունը գրանցել է 28 հետցնցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս