Բաժիններ՝

«Բարսելոնա»-«Աթլետիկ». Սուպերգավաթի եզրափակիչը

Մրցաշար – Իսպանիայի Սուպերգավաթ
Վայր – Էստադիո դե լա Կարտուխա, Սևիլիա
Ժամ – 23։55

Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչը կլինի Կլասիկո՝ կատալոնական «Բարսելոնան» մրցանակը կվիճարկի «Աթլետիկի» հետ։

«Բարսելոնա»

Անցած մրցաշրջանի վերջում «Բարսելոնան» զիջեց առաջին հորիզոնականը «Ռեալին», այն բանից հետո, երբ կատալոնական ակումբը մրցաշրջանի ավարտին մի քանի սխալ թույլ տվեց՝ առաջ թողնելով իր գլխավոր մրցակցին մայրաքաղաքից:

Նոր մրցաշարի մեկնարկը կատալոնացիների համար բարդ ստացվեց: «Կապտանռնագույնները» 18 ռաունդների ընթացքում կարողացան տասը խաղեր հաղթել, որոնք բերեցին 34 միավոր և երրորդ հորիզոնական: Վերջին հինգ տուրերում «Բարսան» մեկ անգամ ոչ-ոքի խաղաց «Էյբարի» հետ (1:1) և չորս հաղթանակ տարավ  «Վալյադոլիդի» (3:0), «Ուեսկայի» (1:0), «Աթլետիկի» (3:2) և «Գրանադայի» (4:0) նկատմամբ:

Չեմպիոնների լիգայում Ռոնալդ Կումանի սաները չկարողացան միայն հաղթել «Յուվենթուսին» (0:3) վերջին տուրում։ Թիմը անցավ փլեյ-օֆֆ, և կխաղա «Պարի Սեն Ժերմենի» հետ:

Իսպանիայի Սուպերգավաթի համար առաջին խաղում կատալոնացիները խաղում էին բասկյան մեկ այլ ակումբի՝ «Ռեալ Սոսյեդադի» հետ: Այս խաղում հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի, բայց ներկայիս տանտերերը առավելության հասան 11 մետրանոց հարվածների ժամանակ:

Այսօր Կոուտինյոն, Պիկեն, Ռոբերտոն և ծնկի վնասվածք ունեցող Ֆատին չեն կարողանա խաղադաշտ դուրս գալ: Լիոնել Մեսսիի հայտնվելը խաղադաշտում դեռ մեծ հարց է:

«Աթլետիկ»

«Աթլետիկը» Պրեմիերայի երեք թիմերից մեկն է, որն իր պատմության ընթացքում երբեք չի լքել Իսպանիայի բարձրագույն դիվիզիոնը: Անցած մրցաշրջանի արդյունքներով ՝ բասկերը չկարողացան մտնել եվրագավաթային գոտի, իսկ նոր մրցաշրջանում թիմը դեռ չի հավակնում տեղ զբաղեցնել լավագույն վեցնյակում:

Լա լիգայի ընթացիկ խաղարկության 18 տուրերի ընթացքում «կարմիր-սպիտակները» ունեն վեց հաղթանակ և երեք ոչ-ոքի, որոնք բերեցին 21 միավոր և 12-րդ տեղը: Հանուն արդարության պետք է նշել, որ լավագույն տասնյակից հեռավորությունը ընդամենը երկու միավոր է: Վերջին հինգ տուրերում «առյուծները» ոչ-ոքի խաղացին «Վիլյառեալի» հետ (1:1), երկու անգամ պարտվեցին և պարտության մատնեցին «Ուեսկային» (2:0) և «Էլչեին» (1:0):

Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում Բիլբաոն նոկաուտի ենթարկեց Մադրիդի «Ռեալին» (2:1): Այս խաղում չի կարելի չնկատել Գարսիայի դուբլը, որը որոշեց դիմակայության ելքը:

Թիմի հիվանդանոցում են ծնկի վնասվածք ունեցող Բերշիշը, Նոլասկոայնը և Լոպեսը:

Վիճակագրություն

  • «Բարսելոնան» չի պարտվել իր վերջին ինը խաղում
  • Վերջին երկու ընդհանուր խաղերը հաղթել է «Բարսելոնան»
  • 2001 թվականից ի վեր «Բարսան» չի պարտվել «առերես» հանդիպումներում
  • Վերջին ընդհանուր խաղն ավարտվել է կատալոնացիների հաղթանակով (3:2)

«Աթլետիկը» Սուպերգավաթի կիսաեզրափակչում հաղթեց չեմպիոնին վայել կամային հատկությունների ու մեծ մոտիվացիայի շնորհիվ, բայց հարկ է նշել, որ «Ռեալը» թերագնահատեց մրցակցին: Արդեն մեկ տարուց ավելի «Բարսելոնան» առանց գավաթների է մնում, իսկ կատալոնացիներին օդի պես անհրաժեշտ է Սուպերգավաթի հաղթանակը: Չնայած, Կումանը լուրջ չի վերաբերվում այս մրցաշարին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս