Օրուելի «1984»-ի մոտիվներով կնկարահանվի սերիալ
Այն, հավանաբար, չափազանց դաժան կլինի:
Ջորջ Օրուելի «1984»-ի խորհրդանշական դիստոպիան կստանա նոր ադապտացիա անկախ ստուդիայից (Dickinson): Այս մասին հայտնում է Deadline-ը: Հիմք է ընդունվելու 2013 թվականի համանուն թատերական ներկայացումը: Այն համբավ ձեռք բերեց ոչ միայն Օրուելի գաղափարների ցնցող վերաիմաստավորման, այլև գլխավոր հերոսի մասնակցությամբ դաժան տեսարանների համար, որոնց ոչ բոլոր հեռուստադիտողներին հաջողվեց դիմանալ:
Գործադիր պրոդյուսերը կլինի Դեյվիդ Ֆլինը (նախկինում զբաղվում էր հիմնականում հեռուստատեսային վիկտորինայով և ռեալիթի շոուներով), իսկ նախագծի վրա կաշխատեն նաև բուն արտադրության ռեժիսորները՝ Ռոբերտ Այկը և Դանկան Մակմիլանը:
100 րոպեանոց ներկայացումը նախատեսվում է վերածել 5 դրվագներով մինի շարքի, դերասանների մասին մանրամասներ ու հնարավոր թողարկման ամսաթիվը դեռ չկան:
Սիրարփի Աղաբաբյան