«Տղերքին հետ բերելու անվան տակ նա թուրքին հանձնելու է նաև սյունյաց դարպասները». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այլևս անառկելի է, որ անբարոյական վիժվածքը մեր գերիների, զոհված հերոսների աճյունների և պատանդների օպերացիան մշակել և իրականացնում է որպես Արցախն ու Հայաստանը թուրքերին վաճառելու գործարքի մաս։
Մեր տղաները ոչ միայն Հեյդարի, այլև Վովայի տղերքի պատանդներն են։
Նիկոլն ու Իլհամը նրանց միասին են պահում, տանջում և օգտագործում։
Նրանց պատանդառության, այսօրվա կտտանքների և անարգանքի հանցավոր հանցակիցը հենց թրքաբարո իմպոտենտ ստահակն է։
Հայկական հողերը թուրքին ժամանակացույցով հանձնելուց տղերքի, նրանց տառապյալ ընտանիքների ու մեր բոլորի ցավի մասին վովա-օղլին չէր մտածում, երեխայի սպանության գործով մարդասպաններին բանտիկներով Բաքու ուղարկելուց չէր հիշում։
Իսկ հիմա տղերքին հետ բերելու անվան տակ նա թուրքին հանձնելու է նաև սյունյաց դարպասները»: