Բաժիններ՝

Բանանով և սուրճով Թրայֆլ. անմահական աղանդեր՝ բաժակի մեջ

Բաղադրիչներ՝ 4 չափաբաժնի համար

1. Թխվածքաբլիթներ – 125 գ

2. Սառը սուրճ – 100 գ

3. Բանան – 2 հատ

4. Կաթ – 250 մլ

5. Վանիլին – 1-2 ճ/գ

6. Եգիպտացորենի օսլա – 2 թ/գ

7. Ձվի դեղնուց – 3 հատ

8. Սերուցք 33% – 100-150 մլ

9. Նուշի լիկյոր – 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. 200 մլ կաթը եռացնել: Մնացած կաթը խառնել օսլայի, վանիլինի և դեղնուցների հետ:

2. Ստացված զանգվածը ավելացնել տաք կաթին, եռացնել ցածր կրակի վրա՝ անընդհատ խառնելով, մինչև խտանա կաթը, սառեցնել:

3. Սերուցքը հարել, մինչև փրփրի:

4. Բանանը բարակ շերտատել:

5. Սուրճը և նուշի լիկյորը խառնել, թխվածքաբլիթները թաթախել սուրճի մեջ:

6. Տրայֆլը հավաքել շերտերով՝ թխվածքաբլիթներ, սուրճ, վանիլային կրեմ, բանան, հարած սերուցք: Կրկնել շերտերը:

7. Աղանդերը զարդարել սուրճի հատիկներով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս