Բաժիններ՝

Նարնջային չիզքեյք. նուրբ համ և պատրաստման պարզ եղանակ

Բաղադրիչներ
Հիմքի համար՝

1. Վարսակի փաթիլներ – 100 գ

2. Սպիտակուցներ – 1 հատ

3. Կակաո – 5 գ

4. Սալորի խյուս – 70 գ (կամ խնձորի)

5. Փխրեցուցիչ – 1/2 թ/գ

6. Շաքարավազ

Միջուկի համար

1. Ցածր յուղայնությամբ կաթնաշոռ – 750 գ (փափուկ)

2. Նարինջ – 1 հատ

3. Ձու – 1 հատ

4. Դեղնուցներ – 1 հատ

5. Սպիտակաձավար – 10 գ

6. Շաքարավազ

Պատրաստման եղանակը

1. Հիմքի համար խառնել բոլոր բաղադրիչները և լցնել յուղաթղթով պատված կաղապարի մեջ: Թխել 15 րոպե, 190 աստիճան ջեռոցում:

2. Եփել նարինջը, մինչև փափկի: Մի փոքր սառեցնել և հարել բլենդերով:

3. Նարնջի խյուսը խառնել մնացած բաղադրիչների հետ: Լցնել հիմքի վրա և մեկ ժամ թխել 160 աստիճան ջեռոցում:

4. Պատրաստի չիզքեյքը սառեցնել և առնվազն 4 ժամ դնել սառնարանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս