«Այս պահին ԱԺ պատգամավորները հստակ գիտակցում են, որ խախտում են Սահմանադրությունը և տապալում են սահմանադրական կարգը»

Իրավաբան Գարեգին Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սահմանադրության 96-րդ հոդվածը Ազգային ժողովի պատգամավորներին չի ազատում սահմանադրական հեղաշրջման համար նախատեսված քրեական պատասխանատվությունից:

Հակառակ պարագայում հնարավոր է պնդել, որ Ազգային ժողովի պատգամավորները չեն ենթարկվի քրեական պատասխանատվության, եթե միանձյա կերպով որոշեն Սյունիքի մարզը նվիրաբերել Ադրբեջանի իշխանություններին կամ Սևանա լիճը օտարեն Թուրքիային:

Արդեն կա Վենետիկի հանձնաժողովի հրապարակված կարծիք, ըստ որի՝ իրականացվող սահմանադրական փոփոխություններն ուղղակիորեն հակասում են ՀՀ Սահմանադրությանը և Եվրոպական կոնվենցիային:

Այսինքն՝ այս պահին Ազգային ժողովի պատգամավորները հստակ գիտակցում են, որ խախտում են Սահմանադրությունը և տապալում են սահմանադրական կարգը»:

Սահմանադրության 96-րդ հոդվածը Ազգային ժողովի պատգամավորներին չի ազատում սահմանադրական հեղաշրջման համար նախատեսված…

Gepostet von Garegin Petrosyan am Montag, 22. Juni 2020

Տեսանյութեր

Լրահոս