«Բոլորիս համար հարց էր, թե ինչո՞ւ Փաշնյանը չմեկնեց Մոսկվա՝ զորահանդեսի». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլորիս համար հարց էր, թե ինչու՞ Փաշինյանը չմեկնեց Մոսկվա՝ զորահանդեսի։

Բազմաթիվ հավանական պատճառներից մեկը այն է, որ Փաշինյանը չի վստահում իր պառլամենտական թիմին։ Հիշեք հանրաքվեի հայտարարման եւ ՍԴ-ի հետ կապված մյուս հակասահմանադրական նախաձեռնությունները.

1. Նույնիսկ պառլամենտ-մսուրի անդամները չէին համաձայնվել «հեղինակել» օրենսդրական նախաձեռնությունը ու Փաշինյանը ստիպված էր իր ազգականներին ներառել համահեղինակների ցանկում՝ հավանաբար մնացածը ասել էին «ինչի՞ պիտի մենք տարիներ անց դատվենք, իսկ իրենք՝ ոչ»:

2. Հետո Փաշինյանը անձամբ ներկա գտնվեց լիագումար նիստին ու «քանոնը ձեռքին» հետեւում էր, որ հանկարծ «մատիկները սխալ кнопка չսեղմեն»:

Հերթական անգամ Փաշինյանը նեղ խունտայական շահը ավելի բարձր դասեց, քան արտաքին քաղաքականության օրակարգը։

Փաշինյանը վախենում է (երկիրը չլքել, անվտանգությունը ուժեղացնել եւ այլն) ու ճիշտ է անում։

Ասում են՝ «բոշեն փաշա չի դառնա»։ Ճիշտ են ասում, բայց Փաշինյանը դառնում է բռնապետ-փաշա։

ՀԳ
Էլի եմ ասում. եթե «Անասնաֆերմա», «1984» գրքերը չեք կարդացեք՝ էլ մի կարդացեք։ Ձեզ արդեն «Նահապետի աշունը» պետք կգա…»:

https://www.facebook.com/hmamij/posts/10216500023513216

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930