
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դիերի ինքնությունը, մեքենայի պատկանելությունը պարզելու և մեքենան ձորից հանելու ուղղությամբ. ոստիկանություն

Դեկտեմբերի 28-ին, ժամը 20.45-ին, հաղորդում էր ստացվել, որ Գորիս-Կապան ճանապարհին մի ավտոմեքենա մեծ արագությամբ ընթացել և ընկել է ձորը:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ճանապարհի 253-րդ կմ-ին՝ մոտ 400 մետր խորությամբ, մեքենա է ընկել ձորը և հայտնվել Վարարակն գետի մեջ: Տեղանքի դժվարանցանելիության պատճառով հնարավոր չի եղել մոտենալ մեքենային, պարզել մակնիշը, պետհամարանիշը, նաև մեքենայում գտնվող երկու դիերի ինքնությունը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դիերի ինքնությունը և մեքենայի պատկանելությունը պարզելու, ինչպես և ձորից դուրս բերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։