
Խոշոր հրդեհ Երևանում․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ 4 մարտական հաշվարկ

Դեկտեմբերի 28-ին, ժամը 19:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Որմնադիրների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 20:15-ին, մարել՝ 21:06-ին։
Այրվել են տան տանիքի (53 քմ) փայտյա կառուցատարրերը (35 քմ). տուժածներ չկան։