Բաժիններ՝

Ռուսաստանն այն երկրների թվում է, որոնք առաջատարն են զբոսաշրջության վերականգման տեմպերով

Ռուսաստանը ներքին տուրիզմի վերականգման տեմպերով դարձել է երրորդ երկիրը G20-ի երկրների թվում՝ զիջելով միայն Իտալիային եւ Ֆրանսիային: Այդ մասին պատմել է Զբոսաշրջության դաշնային գործակալության ղեկավար Զարինա Դոգուզովան:

Գերատեսչության ղեկավարը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ պետությունների մեծ մասում խոսքը 80 տոկոսով եւ ավելի անկման մասին է:

Նա նշել է, որ ՌԴ-ն մուտքի եւ ելքի զբոսաշրջության գծով նույն ցուցանիշներն ունի՝ 80-85 տոկոս:

«Եթե նայենք ամբողջ տուրիստական ճյուղի, ներառյալ ներքին ու մուտքի, շրջանառությանը, եւ շատ քիչ ելքի զբոսաշրջությանը՝ գործակալների եւ օպերատորների շահույթի մասով, ապա 2019 թվականին այն կազմել է 3,7 տրիլիոն ռուբլի: Այս տարի այդ գումարը կրճատվել է 60 տոկոսով՝ մինչեւ 1,6 տրիլիոն ռուբլի: Անկումը կարող էր մեծ լինել: Բայց ներքին զբոսաշրջության եւ պահանջարկի խթանման միջոցների հաշվին հաջողվել է չզրոյացնել ընդհանուր շրջանառությունը»,- իրադրությունը մեկնաբանել է Դոգուզովան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031