«Մեզ ասել են՝ մի թիզ նահանջեք, Մարտունին չի լինի, չենք նահանջել, մնացել ենք մինչև վերջ»․ «Արաբո» ջոկատի մարտիկ

«Արաբո» ջոկատի մարտիկ Արսեն Հովհաննիսյանը, որն այսօր Մայր Աթոռում մասնակցում էր տարեվերջյան Սուրբ պատարագին, 168.am-ի հետ զրույցում հավաստիացրեց՝ իրենց վսահված դիրքից մեկ միլիմետր անգամ չեն զիջել։

«Մեր ջոկատի տղաները եղել են բոլոր տեղերում, նաև Ջաբրայիլում, որտեղից դուրս ենք եկել ամսի 26-ին։ Նայել ենք, որ ականապատողները դնեն ականները, որից հետո նրանց հետ իջել ենք Խնձորեսկ, որտեղից տեղափոխվել ենք Մարտունի։ Մարտունիում մեր հրամանատարն էր Գրիգորյան Կարենը, որը շատ լավ էր ղեկավարում, թող բոլոր դիրքերում լիներ այս հրամանատարի նման հրամանատարներ, տեսնեմ մենք կունենայինք այսպիսի նահանջներ։ Մենք կանգնել ենք մեր դիրքում, մեզ ասել են այս դիրքն է ձերը և եթե մի թիզ նահանջեք, Մարտունի քաղաքը չի լինելու։ Մեզ ռմբակոծել են հազարներով, բայց մի միլիմետր չենք զիջել, մեր կանգնած խրամատից չեն նահանջել։ Դժոխք էր, բայց պատվով մնացել ենք մինչև վերջ»,-ասաց Հովհաննիսյանը։

Մանրամասները` տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս