Իզաբել Ֆաուստի, Ալեքսանդր Մելնիկովի համերգներով կավարտվի «Երևանյան հեռանկարներ»-ի համերգաշրջանը
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 21-րդ համերգաշրջանի վերջին երկու համերգները տեղի կունենան դեկտեմբերի 28-29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Աննախադեպ համերգային ծրագրով հանդես կգան հանրահայտ ջութակահար Իզաբել Ֆաուստը (Գերմանիա) և դաշնակահար Ալեքսանդր Մելնիկովը (Ռուսաստան):
Դեկտեմբերի 28-ի երախտագիտության համերգը կազմակերպվում է բժիշկների համար, և մուտքը հրավիրատոմսերով է:
Համերգներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Ծրագրում կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովեն Ջութակի սոնատ N 6 լյա մաժոր, օպուս 30 թիվ 1 Յոհաննես Բրամս Սոնատ կլարնետի, ալտի և դաշնամուրի համար մի բեմոլ մաժոր, օպուս 120 թիվ 2 Լյուդվիգ վան Բեթհովեն Ջութակի սոնատ N 10 սոլ մաժոր, օպուս 96 գործերը: