Բաժիններ՝

Իսպանիայի խորհրդարանը մերժեց Խուան Կառլոս I-ի գործունեության հետաքննության պահանջները. El Mundo

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի (խորհրդարանի ստորին պալատի) նախագահությունը չի բավարարել պետության նախկին ղեկավար Խուան Կառլոս I-ի գործունեության հետաքննության հանձնախումբ ստեղծելու պահանջները: Դեկտեմբերի 15-ին այդ մասին հայտնել է El Mundo թերթը:

Թերթի տեղեկատվությամբ՝ նախաձեռնությունը չեն պաշտպանել Իսպանիայի սոցիալիստական աշխատանքային կուսակցությունը, պահպանողական Ժողովրդական կուսակցությունը եւ ծայրահեղ աջ «Վոքսը»:

«Միավորվելով՝ մենք կարող ենք» ձախ կոալիցիան Կոնգրեսին առաջարկել է ստեղծել Խուան Կառլոս I-ի կողմից այնպիսի հաշիվների հետ կապված քարտերի հնարավոր գործածման հետաքննության հանձնախումբ, որոնց պահառուն ինքը չէ:

Բացի դրանից, մի շարք այլ կուսակցություններ նույնպես կոչ են արել հետաքննելու Սաուդյան Արաբիայի պատվավոր արքայի գործունեությունը: Ավելի վաղ տեղական զանգվածային լրատվամիջոցները հայտնել են, թե Խուան Կառլոս I-ը կարող էր գործածել այն հաշիվների հետ կապված քարտեր, որոնց պահառուն ինքը չէ: Փողերն իբր տրամադրվել են մեքսիկացի ձեռնարկչի կողմից:

Դեկտեմբերի 9-ին հայտարարվել է, որ պետության նախկին ղեկավարն Իսպանիայում մարել է 678 հազար եվրոյի հարկային պարտքը: Իսպանիայի Գերագույն դատարանի դատախազությունը նաեւ վարում է եւս երկու հետաքննություն, որոնք առանչություն ունեն պատվավոր արքայի հետ:

Դրանցից մեկը կապված է միջնորդադրամի հնարավոր ստացման հետ սաուդյան կողմի հետ բանակցություններում միջնորդական դերի համար, որպեսզի Մեքքա – Մեդինա արագընթացիկ երկաթուղու կառուցման պարտավորագիրը բաժին հասնի Իսպանիայի ընկերություններին: Նաեւ զանգվածային լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել այն մասն, որ Իսպանիայի դատախազությունը հետաքննում է Ջերսի կղզում հիմնադրամների հնարավոր գոյությունը, որոնք կարող են թաքցված լինել Իսպանիայի հարկային իշխանություններից:

Օգոստսի 3-ին պաշտոնապես հայտնի է դարձել, որ 82-ամյա Խուան Կառլոս I-ը, որը պետության ղեկավար է եղել 1975-ից մինչեւ 2014 թվականը, իր որդուն՝ Ֆիլիպ VI թագավորին, հայտնել է երկրից հեռանալու որոշման մասին: Հայտնել են, որ նա գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս