Բաժիններ՝

Բուֆֆոն, Ինիեստա, Ռիբերի․ 35+ տարեկան լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը

«Ծերուկ» ֆուտբոլիտներ, ովքեր մինչ օրս խաղում են և պահում են իրենց կարգը։

Դարպասապահ՝ Ջանլուիջի Բուֆֆոն

Символическая сборная лучших играющих футболистов 35+

Բուֆֆոնը այժմ 42 տարեկան է, և նա դեռ խաղում է թոփ ակումբում՝ կրկին պայքարելով հերթական Սերիա Ա-ի և բաղձալի Չեմպիոնների լիգայի համար։

Կարդացեք նաև

Նա բազմիցս հայտարարել է իր կարիերան ավարտելու մասին, և նույնիսկ տեղափոխվել էր ՊՍԺ՝ պատրվակով, որ վերջապես կավարտի կարիերան, բայց, այնուամենայնիվ, նա վերադարձավ «Յուվենթուս»։

Կենտրոնական պաշտպան՝ Պեպե

Pepe grateful for Portugal opportunities after netting in 100th game - BeSoccer

Մի քանի տարի առաջ, երբ Պեպեն խաղում էր «Ռեալում», նա աշխարհի լավագույն պաշտպաններից մեկն էր: Դե, երբ 2017 թվականին նա մեկնեց «Բեշիքթաշ», շատերը մոռացան նրա մասին, և թե որտեղ է նա այժմ խաղում, քչերը գիտեն: Իսկ հիմա նա 37 տարեկան է և խաղում է «Պորտուում», իրականում սա այն ակումբն է, որտեղ նա հայտնի դարձավ:

Կենտրոնական պաշտպան՝ Կյելինի

Символическая сборная лучших играющих футболистов 35+

Կյելինին կարող է ընդգրկվել նաև հայրենասերների թիմում, քանի որ իր 36 տարիների ընթացքում երբեք չի խաղացել արտասահմանյան ակումբներում, ավելին, մինչ այժմ փոխել է ընդամենը երեք ակումբ: Եվ հիմա նա խաղում է «Յուվենթուսի» հիմնական կազմում՝ որպես կենտրոնական պաշտպան:

Ձախ պաշտպան՝ Յուրի Ժիրկով

Символическая сборная лучших играющих футболистов 35+

Ռուս ֆուտբոլիստը արդեն ծերուկ է, բայց դեռ համարվում է իր երկրի հեղինակավոր ֆուտբոլիստներից մեկը։ Յ
ուրին Ռուսաստանի ազգային հավաքականի և Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենահին խաղացողներից մեկն է: Այս պահին նա 37 տարեկան է, և, ըստ ամենայնի, չի պատրաստվում ավարտել կարիերան:

Աջ պաշտպան՝ Դանի Ալվես

Veteran Dani Alves eyes 2022 World Cup in return to Brazil - ABC News

Ալվեսը այժմ 37 տարեկան է և վերջերս տեղափոխվել է բրազիլական «Սան Պաուլու» ակումբ ՝ ակնհայտորեն կարիերան ավարտելու համար: Նախկինում Ալվեսը նվաճում էր եվրոպական տարբեր բարձրակարգ ակումբներ, ինչպիսիք են «Բարսելոնան», «Յուվենթուսը», ՊՍԺ-ն:

Հենակետային կիսապաշտպան՝ Ֆերնանդինյո

Символическая сборная лучших играющих футболистов 35+

Այս պահին Ֆեռնանդինյոն 35 տարեկան է: Նախկինում նա 8 տարի խաղացել է «Շախտյորում», որից 2013 թվականին տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի», որտեղ մինչ օրս փայլում է:

Կենտրոնական հարձակվողական կիսապաշտպան՝ Ինիեստա

Символическая сборная лучших играющих футболистов 35+

Կենտրոնական հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքում հայտնի Ինիեստան է: Նա այժմ 36 տարեկան է: Նա գրեթե ամբողջ կարիերան խաղում էր «Բարսելոնայում» և ավագն էր, բայց 2018 թվականից մինչ օրս նա խաղում է ճապոնական «Վիսել Կոբե» ակումբում և, ամենայն հավանականությամբ, այնտեղ կավարտի կարիերան:

Ձախ կիսապաշտպան՝ Ռիբերի

Franck Ribery wants to return to Munich when he has retired from football

Ռիբերին այժմ 37 տարեկան է: Իր կարիերայի մեծ մասն անց է կացրել «Բավարիայում»: 2019 թվականից մինչ օրս նա խաղում է «Ֆիորենտինայում»: Քչերը գիտեն, որ 2005 թվականին նա մոտ մեկ տարի անցկացրել է թուրքական «Գալաթասարայում»:

Աջ կիսապաշտպան՝ Կուարեժմա

Рикарду Куарежма | Портал о спорте, эффектных трюках, легендах спорта

Կուարեժման շատ հետաքրքիր կարիերա է ունեցել, քանի որ նա երբեք 4 տարիից ավելի երկար չի մնացել ոչ մի տեղ: Ընդհանուր առմամբ, նա անցավ ամբողջ աշխարհով։ Հայտնի ակումբներից է «Բարսելոնան», «Ինտերը», «Չելսին», «Պորտուն»: Այժմ 37 տարեկան է և խաղում է պորտուգալական «Վիտորիա» ակումբում:

Կենտրոնական հարձակվող՝ Իբրահիմովիչ

Символическая сборная лучших играющих футболистов 35+

Զլատանն այժմ 39 տարեկան է, փայլում է «Միլանում», իսկ իր կարիերայի ընթացքում խաղացել է գրեթե բոլոր մեծ ակումբներում։ Նա խաղացել է «Այաքսում», «Յուվենթուսում», «Ինտերում», «Բարսելոնայում», ՊՍԺ-ում, «Միլանում», «Յունայթեդում»: Մի անգամ նա նույնիսկ մեկնել է Ամերիկա, ինչպես բոլորը կարծում էին, որ ավարտի կարիերան, բայց նա զարմացրեց բոլորին և վերադարձավ «Միլան»:

Կենտրոնական հարձակվող՝ Ռոնալդու

Cristiano Ronaldo eats 6 meals, takes 5 naps in 'a typical day' - Insider

Ռոնալդուի մասին շատ ասելիք չկա։ Նա 35 տարեկան է, խաղում է եվրոպական թոփ ակումբներից մեկում՝ «Յուվենթուսում», շարունակում է շատ գոլեր խփել, դառնալ լավագույնը և կարծես չի էլ մտածում ծերանալու և կարիերան ավարտելու մասին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս