Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է Արցախյան պատերազմի ընթացքում տեղի ունեցած հերոսական դրվագներ։
«Սրբե՛ք ձեր արցունքները, ուշքի՛ եկեք, մի մարդու նման ոտքի կանգնեք ու պահանջե՛ք, պահանջե՛ք այնպես անառարկելի ու արժանապատիվ, ինչպես կարող եք միայն ԴՈԻՔ». Երևանի Անտոն Չեխովի անվան դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը բոլոր ուսուցիչներին կոչ է անում միանալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։
Ջո Բայդենը, որը հայտարարել է իր հաղթանակը ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում, իր թեկնածուներին է ընտրել բնակարանային շինարարության եւ քաղաքային զարգացման, ինչպես նաեւ գյուղատնտեսության նախարարությունների ղեկավարների պաշտոնների համար:
Նրանք հերոստրատոսներն են ու հիտլերները… Նրանց արածով ու թողածով կորցրել է ինչպես մարդկությունը, այնպես էլ առանձին վերցրած ազգեր ու ժողովուրդներ: Ճակատագրի հեգնանքն այս պարագայում կայանում է նրանում, որ նմանները ծնվել են ժողովրդի ծոցից և ժողովրդի միջոցով հասել ճանաչելիության: Որքան էլ ցավալի, բայցևայնպես այդպիսինն ունեցանք նաև մենք՝ հայերս… Ունեցանք ստի և կեղծիքի միջոցով իշխանության եկած մարդու, ով եկեղեցի վառող հերոստրատոսի խելագարությամբ ավերելով սեփական երկիրը, տակավին շարունակում է կառչած մնալ իր համար այնքան բաղձալի և անփոխարինելի համարվող իշխանական աթոռից:
Արցախի պետնախարարի նախկին օգնական Վլադիմիր Գրիգորյանը գրում է:
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հարցազրույցը մի շարք հեռուստաընկերություններին՝ շուտով:
Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ, Բանկի քարտապաններին առաջարկում է օգտվել մի շարք առավելություններից:
ԱՀ նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Նիկոլ Փաշինյանը բացառիկ ղեկավար է, ամենաբացառիկը Հայաստանի հնագույն և, հատկապես, նորագույն պատմության ընթացքում։ Նա կարողացել է իրականություն դարձնել այնպիսի անհավանական սցենարներ, որոնց մասին չէին կարող երազել Հայաստանի բոլոր հնարավոր թշնամիները՝ իրենց անհատական և հավաքական երազներում։
Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Թուրքական TGRT հեռուստաընկերության լուրերի եթերում հաղորդավար Էքրեմ Աչըքելը լայն անդրադարձ է կատարել Հայաստանում տիրող իրավիճակին եւ Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացրած 50 մլրդ դոլար փոխհատուցման մեխանիզմին։
Ազգային ժողովի այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ կրկնեց այն միտքը, որ ինքը որևէ պարագայում չի երկխոսի այն քաղաքական ուժերի հետ, ովքեր իր հետ խոսում են հարկադրանքի կամ սպառնալիքի լեզվով։ Քաղաքական լեքսիկոնով Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունները նշանակում են, որ ինքը մերժում է սպառնալիքը՝ որպես քաղաքական պայքարի միջոց։ Ընդհանուր առմամբ, ընդունելի մոտեցում է, եթե Նիկոլ Փաշինյանը հետևեր նույն կանոնին և սպառնալիքի լեզվով չխոսեր։ Ընդ որում, նա սպառնալիքի լեզվով խոսում է ոչ միայն ու ոչ այնքան՝ քաղաքական ուժերի, որքան՝ սեփական քաղաքացիների հետ։
«Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, ես մի քիչ համաձայն չեմ, որ հրաժարական տա ու գնա հանգիստ ապրի, հասարակության համար շատ կարևոր է իմանալ ամենավերջին մանրամասները»,- այսօր Ազգային ժողովի դիմաց ընդդիմության կազմակերպած հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց դերասան, բեմադրիչ Վիգեն Ստեփանյանը:
Չորրորդ զորամիավորման մարտական դիրքերում իրականացվել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ։
Արաբական Միացյալ Էմիրությունների առողջապահության եւ կանխարգելման նախարարությունը հայտարարել է կորոնավիրուսի դեմ ապակտիվացված պատվաստանյութի պաշտոնական գրանցման մասին, որը մշակվել է չինական Sinopharm ընկերության կողմից՝ գրանցելով 86 տոկոս արդյունավետություն:
«Եթե մենք գործ ունենայինք հոգեպես առողջ մարդու հետ, եթե մենք գործ ունենայինք հայրենիքի նկատմամբ թեկուզ աննշան սիրո զգացում ունեցող մարդու հետ, հրաժարականի տեքստը պետք է լսեինք անմիջապես նոյեմբերի 10-ին»,- այսօր Ազգային ժողովի շենքի դիմաց՝ հավաքի ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:
Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսը դատապարտել է օրենսդիր մարմնի կողմից Արցախի անկախության բանաձևը չճանաչելու հանգամանքը:
Ժամանակն, իհարկե, բավարար չէր, որպեսզի մեր նախանշած բոլոր ծրագրերը կյանքի կոչեինք, սակայն այս ընթացքում կատարվեցին բավականին շատ աշխատանքներ, որոնք հեղափոխությունից առաջ տարիներ շարունակ չէին իրականացվել, միևնույն ժամանակ վստահեցնում եմ ձեզ՝ այս 2,5 տարում եղած ռեսուրսով արվել է մաքսիմումը, ինչը հնարավոր էր անել: Կատարված աշխատանքների մասին առաջիկայում կներկայացնեմ մանրամասն հաշվետվություն։
Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունն անցնում է` զենքը ցուցարարների կողմ ուղղած
Հայաստանի կառավարությունն ի վիճակի է պաշտպանելու Հայաստանի շահերը. Փաշինյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված՝ Թուրքիան միշտ երեք նախապայման է առաջ քաշել՝ Արցախի հարցը, որի դեպքում, եթե ադրբեջանանպաստ լուծում ստանար, ապա Թուրքիան պատրաստ էր Հայաստանի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ Երկրորդը՝ Հայոց ցեղասպանության հարցը, այսինքն՝ միջազգային ճանաչման դադարեցումը, և երրորդը՝ Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։
Նա նշեց, որ ժողովրդի՝ իշխանություն ձևավորելու իրավունքը պետք է պաշտպանվի և պահպանվի. «Ինչ վերաբերում է խոսելուն, դուք չեք գտնի մի այնպիսի դեպք, երբ մեզ հետ խոսելու ցանկություն է եղել, և մենք չենք խոսել: Մենք չենք պատրաստվում խոսել այնպիսի պայմաններով, երբ այդ խոսակցությունը կընկալվի՝ որպես նահանջ բռնության և հարկադրանքի սպառնալիքի առաջ: Մենք չենք մտնի այդպիսի խոսակցության մեջ, այդպիսի խոսակցություն չի կարող լինել»:
«Ապշած եմ: Սիրելի ժողովուրդ, ի՞նչ է, հացի գինը 50 դրամով պիտի թանկանա, որ բազմապատկվի՞ մեր ձայնը: Մենք հայրենիք ենք կորցրել: Արթնացե՛ք թմբիրից: Եվ շարունակում ենք այդ հայրենիքը կորցնել: Ցավալին սա է: Այսօր երկրում բացարձակ անիշխանություն է: Երկիրն այսօր անտեր է: Այսօր վարչապետը միայն ու միայն զբաղված է սեփական աթոռն ամեն գնով պահելով: Բայց ժամանակ չունի սահմաններով, բանակով զբաղվելու, բանակը համալրելու, որ հայ ժողովուրդը պաշտպանվի»,- նշեց Տոնոյանը:
Փաշինյանն առաջարկում է փակ ռեժիմով քննարկում սկսել
Ինչո՞ւ չի հեռանում. Փաշինյանը մանրամասնում է
«Լսի՛ր, այ դավաճան, հիշո՞ւմ ես՝ ո՞նց էիր Աբաջյանի կեղծ պապիկին բերել ու քեզ չինական Մոնթեի տեղ դրել»
«Ղեկավարել եմ բանակը, մենք գնացել և հաղթել ենք: Այժմ նույնպես ասում եմ ձեզ՝ գնանք միասին կհաղթենք, սա երկար տևել չի կարող: Ինչքան տևի՝ այնքան ավելի կործանում է Հայաստանի համար: Ծնկի իջած՝ ողորմություն ենք խնդրում այս ու այն երկրից: Նորից ոտքի կանգնենք, գնանք առաջ: Առջևում ես տեսնում եմ՝ մենք ոնց ենք նորից դառնալու հզոր, արդար պետություն: Բոլորս միասին՝ դեպի հաղթանակ»,- խոսքը եզրափակեց Վազգեն Մանուկյանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետքարտուղարի տեղակալ Մանլիո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությանը։
«Ես էլի ձեզ ու մեզ բոլորիս ուզում եմ կոչ անել՝ միջոցը չխառնել նպատակին, օրինակ՝ հրաժարականը ոչ թե նպատակ է, այլ միջոց: Հետևաբար՝ պետք է հասկանանք, թե ինչ նպատակ ունենք մեր առաջ և ինչ խնդիր ենք ուզում լուծել: Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ հրաժարական տալու կամ չտալու միջոցով ունեմ այլոց շարքում մի շատ կարևոր խնդիր, որի մասին խոսել եմ ապրիլի 9-ին հաջորդած իմ առաջին ուղերձում»,- ԱԺ-ում այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, որը Փաշինյանին դատարկ թուղթ և գրիչ տվեց, որպեսզի նա իր հրաժարականի դիմումը գրի: