Բաժիններ՝

ԱՄԷ-ն գրանցել է կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը

Արաբական Միացյալ Էմիրությունների առողջապահության եւ կանխարգելման նախարարությունը հայտարարել է կորոնավիրուսի դեմ ապակտիվացված պատվաստանյութի պաշտոնական գրանցման մասին, որը մշակվել է չինական Sinopharm ընկերության կողմից՝ գրանցելով 86 տոկոս արդյունավետություն: Այդ մասին հաղորդում է ԱՄԷ-ի WAM գործակալությունը:

«ԱՄԷ-ի առողջապահության եւ կանխարգելման նախարարությունը հայտարարել է COVID-19-ի դեմ ապակտիվացված պատվաստանյութի պաշտոնական գրանցման մասին, որը մշակել է Պեկինի կենսաբանական նյութերի ինստիտուտը: Դա կարեւոր քայլ է դարձել գլոբալ համավարակի դեմ պայքարի ճանապարհին: Այդ պատվաստանյութի գրանցումն իրականացվել էվSinopharm CNBG ընկերության հայտին ի պատասխան»,-հաղորդել է գործակալությունը:

Նշվում է, որ բժիշկներն ուսումնասիրել են ընկերության կողմից անցկացված հետազոտությունների երրորդ փուլի միջանկյալ անալիզի տվյալները, որոնք ցույց են տվել, որ պատվաստանյութը 86 տոկոս արդյունավետություն ունի: Բացի այդ, տվյալներն ի հայտ չեն բերել պատրաստուկի կիրառման անվտանգության վերաբերյալ խնդիրներ:

Ինչպես ավելի վաղ հայտարարել է ԱՄԷ-ի առողջապահության նախարարությունը, 125 ազգերի ավելի քան 30 հազար մարդ մասնակցել է կորոնավիրուսի դեմ չինական ընկերության մշակած պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին, ընդ որում՝ ոչ մի լուրջ կողմնակի ազդեցություն նրանց մոտ չի գրանցվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս