«10 համարը պետք է հանվի «Բարսայի» և այլ թիմերի շրջանառությունից, որտեղ խաղացել է հայրս»․ Մարադոնայի որդի
Արգենտինայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Մարադոնայի որդին՝ Դիեգո Մարադոնա-կրտսերը, առաջարկել է իր հոր նախկին ակումբներին շրջանառությունից հանել 10-րդ համարը:
– Գնահատո՞ւմ եք, թե ինչպես է Մեսսին հարգում ձեր հայրիկի հիշատակը:
– Այո, դա ինձ շատ հուզեց: Այս օրերը լի էին հույզերով: Լեոյի արարքը յուրահատուկ էր, հիանալի, ստիպեց ինձ լաց լինել:
– Արդյո՞ք 10 համարը պետք է հանվի շրջանառությունից:
– Այն թիմերում, որտեղ խաղում էր հայրս՝ այո, ներառյալ՝ «Բարսելոնան» (ներկայումս հարձակվող Լիոնել Մեսսին կրում է 10 համարի մարզաշապիկ): Ես դրանում կասկած չունեմ։
Իր կարիերայի ընթացքում Մարադոնան խաղացել է «Արգենտինոս Խունիորս», «Բոկա Խունիորս», «Բարսելոնա», «Նապոլի», «Սևիլիա», «Նյուելզ Օլդ Բոյզ» ակումբներում, ինչպես նաև Արգենտինայի ազգային հավաքականներում: Նա մահացել է սրտի կանգից՝ նոյեմբերի 25-ին:
Սիրարփի Աղաբաբյան