Վերջերս լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ անհանդուրժող վերաբերմունք է ցուցաբերվում». «Մեդիապաշտպան» նախաձեռնության անդամ

Շարունակվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության» երթը։

Երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում «Մեդիապաշտպան» նախաձեռնության ներկայացուցիչ Էդգար Խաչատրյանն ասաց, որ «Մեդիապաշտպանն» այսօր դիտարկումներ է անցկացնելու ընթացող երթի ժամանակ, նկատի ունենալով երեկվա դեպքերը, մասնավորապես, երբ Մաշտոցի փողոցը փակելու ժամանակ  ոստիկաների բիրտ միջամտության արդյունքում վնասվել էր «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տեսախցիկը:

«Խնրդում ենք, եթե լինեն միջադեպեր, դիմեք «Մեդիապաշտպան» նախաձեռնությանը։ Տեսանյութերն ուսումնասիրել ենք, նաև ոստիկանությունից պահանջել ենք, որպեսզի «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տեսախցիկի հետ կապված համարժեք գումարը տան կամ նույն պարամետրերով տեսախցիկը։ Վերջերս լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ անհանդուրժող վերաբերմունք է ցուցաբերվում, հուսանք, որ նման վերաբերմունք այլևս չի դրսևորվի»,- շեշտեց Էդգար Խաչատրյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031