ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Դավիթ Տոնոյանի պաշտոնից ազատման լուրերը
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին պաշտոնից ազատելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում»,-ասաց նա:
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ տեղեկացրեց, որ նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարականի դիմում չի գրել: