Այս մարդը խոստովանում է, որ իր համար շատ ավելի կարևոր է այն, թե ով ինչ կասի իր մասին, քան Շուշին ու Հադրութը, հազարավոր զոհերը. Երվանդ Վարոսյան

Իրավաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլի ասածներին այլ կողմից եմ ցանկանում մոտենալ…

Ասում է, թե ես կարող էի նախկինում ավելի հարմար զիջումների գնալ, բայց չգնացի, քանի որ ինձ էլի դավաճան կանվանեիք։

Այս մարդը խոստովանում է, որ իր համար, փաստորեն, շատ ավելի կարևոր է այն, թե ով ինչ կասի իր մասին, քան երկիրը, հայրենիքը, Շուշին ու Հադրութը, հազարավոր զոհերը, ազգային աղետը։

Բայց մենք նաև հիշում ենք, թե ինչով էր զբաղված Հայաստանի իշխանությունն ամռանը, երբ Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի, հիշում ենք, թե ինչ եղավ հայտարարված իբր զորահավաքի հետ, հիշում ենք անվնաս նավթամուղերն ու էլի շատ բան ենք հիշում»:

Տեսանյութեր

Լրահոս