Բաժիններ՝

Բնակարանային գողություններ Էրեբունիում

Նոյեմբերի 18-ին ոստիկանություն զանգած կինը հայտնեց, որ Արցախի փողոցի իր բնակարանը թալանել են։
Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում արձանագրեց, որ նոյեմբերի 18-ին, ժամը 12-ից 17.30-ն ընկած ժամանակահատվածում, մտել էին բնակարան, հափշտակել փող ու ոսկյա մատանի։

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ու անչափահասների գործերով տեսուչների միջոցառումներով պարզվեց, որ բնակարանային գողությունը կատարել են անչափահաս 3 եղբայր։

Նոյեմբերի 19-ին նրանք ներկայացվեցին նախաքննական մարմնին և տվեցին խոստովանական բացատրություն։

Գողոնը հայտնաբերվել է։ Քննությունը շարունակվում է։

Ոստիկանության Էրեբունու բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաջորդ զանգը ստացվեց նոյեմբերի 20-ին։

Զանգող կինը հայտնեց, որ իր բնակարանից հանել են իրեր ու վաճառել։ Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը Նոր Արեշի 45 փողոցի տներից մեկում ձեռնարկեց անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ բնակարանային գողությունը «տաք հետքերով» բացահայտելու ուղղությամբ։

Ձեռնարկված միջացառումների շնորհիվ նույն օրը հանցագործությունը բացահայտվեց։ Բնակարանային գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվեց Երևանի 57-ամյա մի բնակիչ։

Նա խոստովանել է կատարածն ու ձերբակալվել։
Քննությունը շարունակվում է։

`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30