Այսօր ընդդիմադիր 17 կուսակցությունների հանրահավաքի ժամանակ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր հրավիրված է եղել ՀՔԾ, արդեն հասցրել է ներկայանալ և գալ հանրահավաքի: Հիշեցնենք՝ հանրահավաքների առաջին օրը ՀՀԿ խոսնակին տարել էին ԱԱԾ, ապա ձերբակալել՝ ՀՀ ՔՕ 225.1 հոդվածով նախատեսված հանցագործության կասկածանքով, որը ենթադրում է՝ օրենքով սահմանված արգելքին հակառակ միջոցառումներ, հավաքներ կազմակերպել և անցկացնել: Երեկ նա դատարանից ազատ էր արձակվել:
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակում է գործել հրադադարի պահպանման ռեժիմը:
Նայած՝ առաջիկա պրոցեսները ոնց կզարգանան: Նման որոշում կայացնելը շատ բարդ է, պետք է հոգեբանորեն պատրաստ լինես դրան: Հեշտ բան չէ՝ թիմից դուրս գալ և լինել անկախ պատգամավոր, դիմանալ այս ճնշումներին, այս պրոցեսներին: Ժողովրդի մոտ տարակարծություն կա, մի մասն ասում է՝ դավաճանեց, թիմը լքեց, մեկն այլ բան է ասում:
Հանրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈՒՂԻՂ
Ռուսական օդատիեզերական ուժերի Ил-76 ռազմատրանսպորտային 8 ինքնաթիռները նոյեմբերի 13-ին իրականացրել են 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների տեղափոխումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ գործողությունների շրջանակներում:
Պատերազմի 44 օրերին ՀՀ վարչապետի աշխատակազմի էլէկտրոնային փաստաթղթաշարժի համակարգից ստացել եմ 3 շրջաբերական՝ ամեն օր 9:00-21:00-ն աշխատավայրում լինելու, ճաշարանի և ծառայողական ավտոբուսների աշխատանքի վերաբերյալ։
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր բանակը, մեր զինվորը անհավասար ու անարդար պատերազմում կանգնեցին մինչեւ վերջ։ Նրանք միայնակ հերոսաբար կռվեցին մի քանի երկրի բանակների դեմ՝ դիմակայելով առջեւից թշնամու, թիկունքից թուլամորթների ու դավաճանների հարվածներին։
Այսօր Ազատության հրապարակում կրկին հանրահավաք է: Ընդդիմադիր 17 կուսակցությունները շարունակում են պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Նոյեմբերի 13-ին, ժամը 10։45-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Ղարաբաղյան առաջին պատերազմում հաղթեց Սովետական Հայաստանը, ավելի ճիշտ՝ վերջինիս իներցիան՝ կադրերով, կազմակերպչական մշակույթով և ամենակարևորը՝ հոգևոր արժեքներով, որոնք լեգիտիմացնում էին պատերազմի արդարացիությունը։ Անաստվածությամբ հանդերձ՝ Սովետը հոգևոր կյանք ուներ։ Սովետական Հայաստանն ուներ Մուշեղ Գալշոյան, «Սարոյան եղբայրներ», Շիրազ՝ իր մասիսապաշտությամբ, «Ռանչպարների կանչը», որոնք Ղարաբաղյան առաջին պատերազմի հոգևոր զենքերն էին։
Մենք ունենք հետևյալ իրավիճակը՝ Արցախը կորցրել է Նիկոլ Փաշինյանը, իշխանության ողջ թիմը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և բոլոր նրանք, ովքեր առ այսօր հավատում են վերջիններիս և պայքարում իրենց րոպե ավել իշխանության մնալու համար: Հայ ժողովուրդը դեռ չի կորցրել Արցախը, բայց այս մարդիկ, ժամ ավել իշխանության մնալով, ստիպում են բոլորիս կորցնել Արցախը և հաշտվել այդ մտքի հետ: Արցախը չկորցնելու համար Հայաստանի և Արցախի գործող ղեկավարները վայրկյան շուտ պետք է հեռանան և նոր եկող բանկցողը/բանակցային թիմը պետք է փորձի հետ բերել այն, ինչն այս պահին հնարավոր է:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային՝ մեր երկրում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Քիչ առաջ տեղեկացանք, որ բոլոր ընդդիմադիր առաջնորդներին՝ Գագիկ Ծառուկյանին, Արթուր Վանեցյանին, Իշխան Սաղաթելյանին եւ մյուսներին այսօրվա հանրահավաքից «15 պակաս»՝ 15.45-ին ՀՔԾ-ն հրավիրել է հարցաքննության։ Այս մասին տեղեկացնում է hraparak.am–ը։
Համախմբում՝ հանուն փրկության. հանրահավաք Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում նոյեմբերի 13-ին սպասում են ռուսական 20 հոգանոց պատվիրակությանը։
Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, ազատ է արձակվել կալանքից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Կարեն Մեժլումյանը:
«Կարծում եմ և հուսով, որ պարոն Միրզոյանը շուտով կկարողանա հաղորդակցվել հանրության հետ և իր գնահատականները փոխանցել վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Մեկ բան կարող եմ ասել, որ նա վստահ է, որ այսօր ՀՀ-ին կայունություն է անհրաժեշտ, և որևէ գործընթաց, որն այսօր կխաթարի երկրում կայունությունը, դրանք իր կողմից դատապարտելի են։ Այս ստորագրած փաստաթղթին Արարատ Միրզոյանը տեղյակ է եղել»,- հավելեց նա։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նախ «5-րդ ալիքի» լրագրողին հորդորեց կարմիր միկրոֆոնը հեռու տանել՝ նշելով, թե կորոնավիրուս կա, բան կա, իսկ արդեն հարցազրույցի ընթացքում հորդորեց այդ հեռուստաընկերությունից իրեն հարց չուղղեն։
«Այսօր` ժամը 16-ին բոլորս դեպի Ազատության հրապարակ:Նիկոլ դավաճան, Նիկոլ հեռացիր»:
Նոյեմբերի 13-ին, ժամը 09:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի խճուղու աղբանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Հայ ժողովրդի թիկունքում ազգադավ փաստաթուղթ ստորագրած վարչախումբը հոգևարքի մեջ է։ Այս պահին մայրաքաղաք մտնող բոլոր ճանապարհները փակ են։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերն առանցքային է եղել, կարգավորմանը նախորդել են լարված մի քանի օրվա աշխատանքներ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
Կրթության և գիտության կառավարումը ձախողված է։ Կրթության կազմակերպման ամբողջ բեռը դրված է մեկ փոխնախարարի ուսերին։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի և քաղաքացիական խորհրդի նախաձեռնող խմբի հիմնադիրների հետ:
Համացանցում ակտիվորեն շահարկվող լուրերն այն մասին, թե իբր «Եղնիկներ»-ի զորամասի մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմը պետք է լքի զբաղեցրած դիրքերը, և որին իբր ընդդիմանում է հրամանատար Կարեն Ջալավյանը, իրականությանը չի համապատասխանում:
Նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-18-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դեռևս չի պատրաստվում լրագրողների շատ հարցերի պատասխանել, ասում է՝ դեռ ՀՀ նախագահի հետ պետք է հանդիպի, մի քանի հարցեր ունի քննարկելու, որից հետո լրագրողների հետ կխոսի։
Ու սա դու’ք արեցիք, անաստված ու անհայրենիք մեղքի ծնունդներ։ Ու մենք էլ մեղավոր ենք, որ վճռական չեղանք, չհավատացինք արհավիրքի ողջ լրջությանը, չմտածեցինք, որ պղծությունը կարող է այս չափի լինել։
Նիկոլն ու Աննան մարդկանց հունից հանում են, չեն թողնում, որ գոնե հանգիստ խղճով սգան իրենց կորուսյալներին։ Մարդը չի կարողանում սգալ իր զավակի մահը, որովհետև ստիպված է գրառում կատարել Նիկոլի դեմ։ Որդեկորույս մայրը սուգը թողած Աննայի վրա գոռում է ֆեյսբուքով, որ դադարեցրու հարդարված ու շպարով քո ֆոտոսեսիաները սահմանից։