ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԼՂ հումանիտար հարցերի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ ԼՂ-ում հումանիտար բնույթի խնդիրներն օրեցօր աճում են:
ՀՅԴ Բյուրոյի անդամ, նախկին պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
Հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախում գտնվող ՌԴ խաղաղապահ զորակազմի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության նախաձեռնությամբ, ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության գործուն մասնակցությամբ նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մարմինների փոխանակում:
Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական պատվիրակությունները Անկարայում քննարկել են Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման պայմանավորվածության վերաբերյալ որոշումը և հետագա քայլերը:
«Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, այս գործընթացն իրավական առումով կառավարելու հնարավորություն կլինի», Գևորգ Կոստանյան
«Դավաճանների մտադրությունների վրա բոլորը թքած ունեն, Նիկոլ Փաշինյանն իր մտադրությունները թող իրեն պահի»,- այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ արդեն որերորդ օրն է՝ հանրահավաք է իրականացվում, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծես թե մտադրություն չունի հրաժարական տալու:
«Հայերի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հանցագործությունները չպետք Է անպատիժ մնան» վերտառությամբ հոդվածում թուրք լրագրողը նշում է, որ «ագրեսորներ Ադրբեջանը և Թուրքիան պատերազմի ընթացքում բազմաթիվ ռազմական հանցագործություններ են կատարել՝ սպանել են խաղաղ բնակիչներին, այրել գյուղեր, անտառներ, ռմբակոծել եկեղեցի և թիրախավորել լրագրողներին»։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դավիթ Տոնոյան, Օնիկ Գասպարյան, տղերք, դուք ամենից լավ գիտեք, թե այս պատերազմը կանխելու առաջին միջնորդությունը երբ եղավ։ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը դրա մասին բաց խոսեց դեռ հոկտեմբերի սկզբին, օրեր հետո նույն առաջարկի մասին խոսեց ՌԴ նախագահ Պուտինը։ ՀՀ վարչսպետը ՉԸՆԴՈՒՆԵՑ։ Այդ ժամանակ դեռ խոսք էր գնում 5+2 շրջանի մասին՝ Բերձորի միջանցքով և քննարկման ենթակա մի շարք դրույթներով։
Ընդդիմադիր 17 կուսակցությունների այսօրվա հանրահավաքին ընդառաջ՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հրավիրվել էր ՀՔԾ: Այնուհետև նրան հրավիրել էին ԱԱԾ: Հանրահավաքի ավարտից հետո Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց: ԲՀԿ ղեկավարի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Գագիկ Ծառուկյանը հարցաքննության էր հրավիրվել ոչ այն պատճառով, որ սահմանված արգելքին հակառակ հանրահավաք է կազմակերպել:
Ինչպես տեղեկացրել է SHAMSHYAN.com-ը, այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանի սկզբնամասում բախվել են Toyota Land Cruiser և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ռուս խաղաղապահներն ու զինտեխնիկայի շարասյունը՝ Արցախի ճանապարհին
Այսօր՝ ժամը 22:00-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում կարող եք դիտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին: Այս մասին տեղեկացնում է Մանե Գևորգյանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ԼՂ հակամարտության ընթացքում զոհվել է 4000 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, վիրավորվել է 8000 մարդ, փոխանցում է RT-ն։
Այսօր համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության մեկնարկել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը: Փոխանակումն իրականացվում է ՌԴ խաղաղապահ առաքելության համակարգմամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնակցությամբ:
Մի քանի օր է՝ երկրի ներհասարակական կյանքը փոթորկված է: Պատճառն ակնհայտ է՝ վարչապետի կողմից Արցախի կապիտուլյացիայի վերաբերյալ նոյեմբերի 10-ին ստորագրած փաստաթուղթը, որը ոտքի հանեց բոլորին:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Հայաստանում 5 լրացուցիչ սահմանապահ ուղեկալների տեղակայման վայրերը։
Նոյեմբերի 12-ի երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին ցուցադրվել է Արցախյան պատերազմի մասնակիցներից մեկի խոսքը, որը պարունակել է հայհոյանք ու ատելություն, բռնության ու սպանության սպառնալիք։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունդի հետ քննարկել է զոհվածների մարմինների փոխանակման համար անհրաժեշտ գործողությունների իրականացման որոշ մանրամասներ:
ՀՔԾ-ից ԲՀԿ-ական պատգամավորների համար ծանուցագրերը բերվել են հանրահավաքի վայր
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը Հայաստանում 5 լրացուցիչ սահմանային ուղեկալներ է տեղակայել:
Ռուսաստանը տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրներին` ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իր ջանքերի մասին:
Վերջին 2․5 տարվա մեջ ամենից շատ բանավիճել ենք սահմանադրական կարգի տապալման, դրա պահպանման վերաբերյալ։ Խոսել ենք Հայաստանում իրավական պետության սկզբունքի, իրավունքների իրավաչափ կամ ոչ իրավաչափ սահմանափակումների մասին։
Ադրբեջանի ներքին գործերի նախարությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում, Հադրութում և այլ շրջաններում պարետային ժամ սահմանելու մասին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ամոթ ա, գետինը մտնեն՝ ավելի լավ ա․․․ ամաչում եմ, որ նման վարչապետ ունենք»․ Գագիկ Ծառուկյան
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ին ստորագրվել է Հայաստանի նորօրյա պատմության ամենախայտառակ փատաթուղթը, որը ստորագրելուց հետո, երբ Հայաստանը կանգնեց անդունդի եզրին, ամեն իրեն հարգող մարդ պետք է հրաժարական տար, բայց նման բան տեղի չունեցավ։
Բժիշկ Տարոն Տոնոյանն այսօր Ազատության հրապարակում դիմելով «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքի մասնակիցներին, ասաց, որ պատերազմի 44 դժնդակ օրերի ընթացքում, օր օրի, երբ հայկական կողմի վիճակը դժվարանում էր, որոշել էր, որ պատերազմի դաշտից վերադառնալուց հետո երբեք չի խոսի։
«Ժողովո՛ւրդ, մեզ թուրքի դեմը կզած ղեկավար պետք է՞. Փաշինյա՛ն Նիկոլ, գիտե՞ս ինչու եմ ես այս բառապաշարով խոսում, որովհետև այս բառապաշարը դու 2.5 տարի առաջ բերեցիր ու դարձրիր քաղաքական դիսկուրսի լեզվական պաշար, դու պլենտուսից ներքև իջեցրիր քաղաքականությունը»,- Ազատության հրապարակում հավաքված հանրահավաքի մասնակիցներին դիմեց հասարակական գործիչ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին հանձնարարել է ԵԱՀԿ և միջազգային կազմակերպությունների գործընկերներին տեղեկացնել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյան, հրաժարական տո՛ւր, որ փոխենք իրավիճակը». Արմեն Գրիգորյան