Ռուսաստանի զինված ուժերի 15-րդ առանձին խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների շարասյունը, որը ժամանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ գործողությանը մասնակցելու համար, Գորիսից շարժվել է դեպի Ստեփանակերտ:
Միացյալ Նահանգները, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, ողջունում է ակներև հրադադարի հաստատումը եւ մարտական գործողությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։
Նա բոլորից լավ էր ճանաչում Նիկոլ Փաշինյանին:
Փաստորեն, ԱԱԾ նախկին տնօրենը ազատվել է զբաղեցրած պաշտոնից Նիկոլ Փաշինյանի՝ Վազգեն Մանուկյանին ձեռբակալելու հրամանը չկատարելու պատճառով։
Digital Forensic Research Lab ծավալուն հոդվածով անդրադարձել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ արգելված ֆոսֆորային զինամթերքի կիրառմանը՝ նշելով, որ արբանյակային պատկերը ցույց է տալիս ԼՂ-ում սպիտակ ֆոսֆորի օգտագործման արդյունքում շրջակա միջավայրին հասցված վնասը:
«Ահա այսպիսի գրառումներ թողեցին աշակերտները դպրոցի պատերին՝ հերոսների նկարները պոկելուց հետո և հրաժեշտ տվեցին հարազատ կրթօջախին»։ Այս մասին ասվում է Նոր Էրքեջի միջնակարդ դպրոցի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարներին կից արված գրառման մեջ։
«Ձեզ մենք չենք սպանելու, բայց մեռնելու եք էս օդից»։ Նոր Էրքեջի միջնակարգ դպրոցի աշակերտները դպրոցի ու դասարանների պատերին այսպիտի գրառումներ թողեցին ու հրաժեշտ տվեցին դպրոցին։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևը փորձեր է անում կանխելու Ռուսաստանի հետ հասունացող միջպետական սկանդալը՝ ՌԴ-ում Բաքվի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի հայտարարություններից հետո:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հրավիրվել եմ ՀՔԾ։ 2.5 տարի պայքարել եմ ու պայքարելու եմ ապազգայնության ու պարտվողականության դեմ։Մեզ բռնելով չեք վախեցնելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Այս իշխանությունը հայտնվելու է հայ ժողովրդի պատմության աղբանոցում ,ինչպես հայտնվել են Անիի Բագրատունյաց թագավորությունը հակառակորդին կտակած Հովհաննես-Սմբատն ու Կարսը թուրքին զիջողները։
Հաղթանակ խոստացող,բայց պատերազմ ու պարտություն բերած պոպուլիստը պետք է ինքնակամ ու անցնցում հեռանա»,-գրել է Շարմազանովը:
Հայաստանում նոյեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1703 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 114 383-ի։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ դիրքերից իմ տեսաուղերձում միայնակ լինելուս հանգամանքը եւ իմ կողքին կանգնած զինված դիրքապահը (մեր ջոկատի աղջիկներից մեկն է), մեր շատ հայրենակիցների անհանգստացրել է, տեղադրում եմ մի քանի լուսանկար մեր առօրյա կյանքից։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հարգելի հայրենակիցներ,
Այսօր հանդիպել եմ ԱՀ Ազգային ժողովի խմբակցությունների հետ:
Քննարկել ենք ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը եւ եռակողմ հայտարարության դրույթները:
Մեկ անգամ եւս վերահաստատել եմ, որ նաև ես եմ դիմել ՀՀ վարչապետին՝ ջանքեր գործադրելու պատերազմական գործողությունները դադարեցնելու համար:
Այդ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ռազմական իրադրությունը, քանի որ զինված ուժերի հրամանատարությունը պնդել է դրա անհրաժեշտությունը: Մենք ունեցել ենք որոշակի լուրջ խնդիրներ, որոնց պայմաններում պատերազմի շարունակումը հանգեցնելու էր ավելի մեծ մարդկային ու տարածքային կորուստների, որոնց թվում՝ Ստեփանակերտի անկմանը, այլ քաղաքների, գյուղերի ու հազարավոր զինծառայողների շրջափակմանը»։
Ֆրանսահայերը, որ ամեն ինչ արեցին ու քաղաք առ քաղաք ճանաչել էին տալիս Արցախի անկախությունը, հիմա չգիտեն ինչ պատասխանեն իրենց ֆրանսիացի ընկերներին։
Հայաստանը ներկայացնող շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը անհաջող հանդես եկավ Speed Chess Championship-ի 1/8 եզրափակիչում:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների նոյեմբերի 12-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Բացարձակ անթույլատրելի, դատապարտելի է Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին երեկ ուշ երեկոյան այն տեսանյութի (արտապատկերը կցված է) ցուցադրումը, որը պարունակում է հայհոյանք ու ատելություն:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որ օրերս՝ հրադադարին գրեթե զուգահեռ, մեկնել էր Արցախ, արդեն Երեւան է վերադարձել:
Նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ:
Մի քանի օր է՝ ահազանգեր ենք ստանում Արցախից եկած փախստականներից, որ իշխանական մանրումիջին պաշտոնյաներն արգելում են իրենց մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի օրակարգով հրավիրվող հանրահավաքներին։
Ես, Մհեր Ալբերտի Մկրտչյանս, պահանջում եմ որ էս ատելությունը, էս հային հայի դեմ հանելու քարոզը անմիջապես հանվի երկրի գլխավոր հրապարակից:
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն, ով չէր միացել հավաքականին, մարզվել է «Ռոմա»-ի հետ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Մեր դիրքում»։
Նոյեմբերի 13-ին, ժամը 00։25-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կայք գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Քիչ առաջ դատարանից ազատ արձակվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նրան դատարանի բակում հավաքվածները դիմավորեցին ծափահարություններով:
«Ազգային Օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը դատարանի որոշմամբ ազատ արձակվեց:
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը նախատեսել է նոյեմբերի 15-ին եռօրյա այցով մեկնել Տոկիո։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առցանց-հանդիպման ընթացքում ուսանողներին պատմել է, որ COVID-19-ի համավարակի պատճառով իր անհատական աշխատանքային շփումները կրճատել է «մինչեւ առավելագույն անհրաժեշտ մակարդակ»: