Լևոն Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 6-րդն է:
Շախմատի միջազգային ֆեդերացիայի կողմից հրապարակված վարկանիշային աղյուսակում Արոնյանը նախորդ ամսվա համեմատ առաջադիմել է 3 հորիզոնականով: Հոկտեմբերին նա 9-րդն էր:
Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 54-րդն է, Հրանտ Մելքումյանը`79-րդը, Կարեն Գրիգորյանը`84-րդը:
Դասակարգման աղյուսակի առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: