Բաժիններ՝

Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետի հիվանդանոցում հրդեհ է բռնկվել

Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետի հիվանդանոցի՝ շինարարության մեջ գտնվող հատվածում մեկուսացման աշխատանքների ընթացքում հրդեհ է բռնկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հրդեհը նկատվել է ժամը 16:50-ին: Դեպքի վայր է հասել հրշեջ ծառայություն, որը մարել է կրակը: Փրկարարները շարունակում են իրականացնել հովացման աշխատանքներ:

Թուրքական տարբեր աղբյուրներ հաղորդում են, որ հիվանդանոցը նոր էր կառուցվել: Հրդեհի հետևանքով նաև պայթյուն է որոտացել:

Ականատեսները տեսագրել են թե հրդեհի, թե պայթյունի պահը, քաղաքի տարբեր մասերից երևացել է թանձր ծուխը:

Պատրաստեց Էմմա Արդարյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30