![](/banners/BeFunky-design.jpg)
«Ձեր լռությունը սպանում է մեզ». Հենրիխ Մխիթարյան
![](https://168.am/wp-content/uploads/2019/05/Henrix.jpg)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է կատարել արցախաադրբեջանաան հակամարտության ու միջազգային արձագանքի վերաբերյալ: Ֆուտբոլիստը հրապարակել է Տիգրան Ձիթողցյանի՝ ձեռքերով աչքերը փակած լուսանկարներից մեկը՝ «Ձեր լռությունը սպանում է մեզ» գրությամբ, որին կից մի քանի հաշթեգերով աշխարհին կոչեր է ուղարկել:
#Խաղաղություն հայերի համար, #Բացեք ձեր աչքերը, #Դադարեք խոսել, #Սկսեք գործել, #Ուժեղ Արցախ, #Ուժեղ Հայաստան կոչերն է աշխարհահռչակ ֆուտբոլիստը հեշթեգերի ձևով առանձնացրել իր էջում:
Պատրաստեց 168.am-ը