«Առողջություն մեր գեներալին՝ Ջալալ Հարությունյանին, համոզված եմ, որ շուտափույթ կապաքինվի և կվերադառնա այնտեղ, որտեղ պետք է լինի». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առողջություն մեր գեներալին՝ Ջալալ Հարությունյանին, համոզված եմ, որ շուտափույթ կապաքինվի և կվերադառնա այնտեղ, որտեղ պետք է լինի։

Պատերազմի մեկնարկից մեծ ջանք ու կյանք դրեց թուրք-ադրբեջանակ ագրեսիային անհրաժեշտ ջարդով ապահովելու համար։ ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակված գեներալ Միքայել Արզումանյանն էլ նոր մարդ չէ զինված ուժերում։

Հենց միայն այն, որ 22 տարեկան հասակում Մատաղիսի զորամասի հրամանատարն է եղել, արդեն իսկ նրա բազմաթիվ ունակությունների մասին է խոսում։

Անցել է հայկական զինուժի ամենատարբեր հրամանատարական պաշտոններով։
Հաջողություն մեր բանակին, փառք մեր բոլոր մարտիկներին»:

Տեսանյութեր

Լրահոս