Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել:
Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը:
Ռազմաճակատում մահացել է ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնի երկարամյա դասախոս Գագիկ Ավետիսյանը:
Արցախի հյուսիսարևելյան հատվածի պաշտպանության ժամանակ հոկտեմբերի 19–ին զոհված կամավորական Սևակ Մնացականյանը, նախքան թշնամու կողմից խոցվելը, հասցրել է երկու տեսաուղերձ հղել իր հայրենակիցներին՝ կոչ անելով գործի դնել բոլոր ռեսուրսները, մոբիլիզացնել բոլոր ուժերը հաղթանակի հասնելու համար։
«Armenian Assembly»-ի` մշակույթի աշխարհահռչակ ներկայացուցիչներին միավորած մարդասիրական նախաձեռնությանը միացել է Եվգենի Կիսինը։ Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտը փոխանցել է իր առաջիկա համերգի հոնորարը «Armenian Assembly»-ի` Արցախի մանուկների օգնության ֆոնդին։
Կարևորելով յուրաքանչյուրի դերը Արցախի սոցիալ-տնտեսական ոլորտի զարգացման գործում՝ Սոցիալական ձեռներեցների դպրոցը 2020 թվականի նոյեմբերի 1-ից մեկնարկում է «Արցախի շենացումը սկսվում է քո համայնքից» երկամսյա անվճար ձեռնարկատիրական դասընթացների շարք:
COVID-19 պատվաստանյութը, որը մշակվել է Օքսֆորդի և AstraZeneca-ի գիտնականների կողմից, հստակ հետևում էծրագրավորված գենետիկ ցուցումներին` հաջողությամբ հարուցելով ուժեղ իմունային պատասխան, ասվում է բրիտանացիանկախ գիտնականների վերլուծության մեջ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ուժի մեջ է մտել դիմակների կրման և հակահամաճարակային այլ սահմանափակումների խստացված կարգը: Այս մասին հայտնում է RT-ն:
Էդուարդ Շարմազանովը նկատեց՝ փաստն այն է, որ Հարավային Կովկասում ՀՀ-ն և Արցախը բախվել են ոչ միայն Ադրբեջանի, այլև համաթուրքական շահերի հետ, պանթուրքիզմի հետ. «Եթե նայեք, Էրդողանի և Ալիևի հայտարարությունները գրեթե ոչնչով չեն տարբերվում, ավելին՝ տեղ-տեղ Էրդողանն ավելի ագրեսիվ է խոսում: