Հունահայությունը փակելու է Իսրայելի դեսպանատուն տանող մայրուղին

Հունաստանի հայությունը հոկտեմբերի 21-ին, «Դադարեցրե՛ք Ադրբեջանին սպառազաինություն մատակարարելը, դադարեցրե՛ք մարդասպանությունը» կարգախոսով հավաքվելու է Աթենքում Իսրայելի դեսպանության դիմաց, և փակելու է «Քիֆիսիաս» մայրուղին՝ միահամուռ բողոքելով Իսրայելի կողմից Էրդողանի և Ալիևի ղեկավարած ահաբեկչական իշխանություններին գերզարգացած սպառինություններ մատակարարելու դեմ, և Արցախի հայությանը ցեղասպանպության վտանգի ենթարկելու համար:

Ինչպես հաղորդում են Աթենքում գործող «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնի կազմակերպիչ հանձնախմբից, հունահայերը հավատացած են, որ զինել Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններին, նշանակում է մեղսակից դառնալ Արցախի անմեղ քաղաքացիների սպանությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031