Բաժիններ՝

Հայտնի է դարձել կորոնավիրուսի նոր ախտանիշը

Լսողության փոփոխությունը կարող է ազդադարել կորոնավիրուսով վարակվելու մասին: Այդ մասին հաղորդել է Express-ը՝ վկայակոչելով Լոնդոնի համալսարանական քոլեջի եւ Թագավորության ազգային կոմիտեի գիտնականներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Նշվում է, որ մի շարք հիվանդներ, որոնց մոտ հայտնաբերվել է COVID-19, ավելի վաղ գանգատվել են տիննիտուսից՝ ականջների մեջ ձայնից կամ աղմուկից՝ առանց որեւիցե արտաքին շարժառիթի:

Բացի այդ, հայտնաբերվել են դեպքեր. երբ կորոնավիրուսի ծանր ձեւով հիվանդացածների մոտ այս ախտանիշը հետագայում լսողության լրիվ կորստի է վերածվել: Դրա հետ կապված գիտնականները հորդորել են բժիշկներին՝ ուշադրություն դարձնել հիվանդների լսողության բոլոր փոփոխություններին եւ COVID-19 ախտորոշելիս կանխիչ միջոցներ ձեռնարկել նրանց բուժման համար: Դրա հետ մեկտեղ մասնագետներն ընդգծում են, որ տիննիտուսն ուղեկցում է նաեւ այլ հիվանդությունների, ուստի արժե անհանգստանալ, եթե այս ախտանիշը զուգորդվում է կորոնավիրուսի ավելի տարածված նշաններով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս