ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ՀՀ բոլոր քաղաքացիներին համոզիչ կերպով հորդորում է կտրականապես զերծ մնալ մարտական գործողությունների վերաբերյալ հեռախոսային քննարկումներից։ Բաց կապով արվող նման քննարկումներն իրական վտանգ են ներկայացնում իրենց մարտական խնդիրը գերազանց կատարող արցախյան պաշտպանության բանակի գործողությունների արդյունավետության համար։

Հեռախոսային խոսակցությունների ընթացքում նույնիսկ անզգուշաբար, չկարևորելով դրանց նշանակությունը, հնարավոր է հաղորդել տվյալներ, որոնք կարող են օգտակար լինել հակառակորդին՝ մեր ուժերի դեմ իրենց քայլերը ծրագրելիս։

Կոչ ենք անում խորապես գիտակցել խնդրի կարևորությունը և, կամա թե ակամա, չվնասել հաղթական պատերազմի ընթացքին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031