Սուրենը և Լևոնը Գառնիից էին, միասին են ծառայել, նույն տեղում են զոհվել

«Խելոք, աշխատող, լավ երիտասարդ էր, լավ հայ, լավ ընտանիքի զավակ»,- 168.am-ի հետ զրույցում Արցախում զոհված 20-ամյա Սուրեն Հարությունի Բաբայանին այսպես բնութագրեց Գառնի համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանը:

«Ապրում էր ծնողների հետ, ընտանիքում 2 երեխա էին՝ ինքն ու քույրը, զույգեր էին: Դպրոցն ավարտել ու զորակոչվել էր բանակ»,- ասաց Սահակյանը:

Գառնի համայնքի ղեկավարի խոսքով՝ բացի Սուրենից, համայնքում ևս 1 զոհ կա՝ Լևոն Համլետի Ստեփանյան:

«Լևոնը 19 տարեկան էր, շատ լավ տղա էր, ապրում էր ծնողների հետ, ընտանիքի միակ զավակն էր: Լևոնը և Սուրենը միասին էին ծառայում, նույն տեղում են զոհվել»,- ասաց Սահակյանը:

Տեսանյութեր

Լրահոս