Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 327, մահվան՝ 2 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 327 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 49 901։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է մեկ քաղաքացի, մահացածների թիվը 958 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Սեպտեմբերի 29-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 296 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 2 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1254 է։

Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտը եղել է 70 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկ օրում առողջացածների թիվը 184 է, ընդհանուր առողջացածներինը՝43849, փաստացի բուժվողներինը՝ 4798 (մեկ օրում նվազել է 141-ով): Մեկ օրում արվել է 2886 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 289047 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս