«Ռոմա»-«Յուվենթուս»․ խաղից առաջ
Մրցաշար-Ա սերիա, Իտալիա
Վայր- Օլիմպիկո, Հռոմ
Ժամ-23։00
Անցած մրցաշրջանում «Ռոմային» հաջողվեց հաղթել «Յուվենթուսին», կհաջողվի՞ նույնը անել այս տարի։
«Ռոմա»
Անցած մրցաշրջանում «Ռոման» չկարողացավ լուծել իր առջև դրված խնդիրները. Պաուլո Ֆոնսեկայի թիմը հստակ փորձում էր Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերել, բայց չկարողացավ: Առաջնության եզրափակիչում հռոմեացիները նույնիսկ լավագույն քառյակում հայտնվելու հավակնորդ չէին և ավարտեցին մրցաշրջանը 5-րդ տեղում:
Սկանդալով ավարտվեց նոր մրցաշրջանի առաջին շրջանի հանդիպումը, որտեղ «Ռոման» հանդիպեց «Վերոնայի» հետ: Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով, բայց մրցաշարի խաղացողների գրանցման տհաճ սխալի պատճառով հռոմեացիները կորցրեցին այս միավորը, նրանց տեխնիկական պարտություն շնորհվեց 0: 3 հաշվով, ինչը նրանց իջեցրեց աղյուսակի 18-րդ հորիզոնական:
Այդ մենամարտում իսպանացի Պեդրոն կարողացավ իր նորամուտը նշել «Ռոմայի» կազմում։
«Յուվենթուս»
Անցած մրցաշրջանում Ա սերիայում «Յուվենթուսը» լիովին արդարացրեց երկրպագուների կանխատեսումները. այն ժամանակ Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը կրկին նվաճեց չեմպիոնական տիտղոսը: Այնուամենայնիվ, սա մրցաշրջանի միակ տիտղոսն էր թուրինյան ակումբի համար. Իտալիայի Սուպերգավաթում «Յուվեն» զիջեց «Լացիոյին», Իտալիայի գավաթում ուժեղ էր «Նապոլին»:
«Յուվենթուսի» ղեկավարության համար վերջին կաթիլը Չեմպիոնների լիգայում «Լիոնից» դուրս մնալն էր, որից հետո Սարիի ճակատագիրը պարզ եղավ: Թիմի ղեկը վստահվեց Անդրեա Պիրլոյին, ով փոփոխեց թիմի կազմը՝ ազատվելով մեծ տարիքի մի շարք խաղացողներից: Բացի բրազիլացի Արթուրից, որը եկել էր «Բարսելոնայից», ինչպես նաև Դեյան Կուլուսևսկիից, ով գնվել էր «Պարմայից», թիմին միացավ հին և լավ ընկեր Ալվարո Մորատան:
Առաջնության առաջին տուրում միայն շվեդ նորեկին հաջողվեց դեբյուտ կատարել, հենց նա է առաջին գոլը խփել «Սամպդորիայի» հետ խաղում: Հանդիպումն ավարտվեց «Յուվենթուսի» 3: 0 հաշվով հաղթանակով։
«Ռոման» վերջին յոթ խաղերում չորս պարտություն է կրել «Յուվենթուսից» և միայն երկու անգամ է տարել հաղթանակ։
Առաջին տուրում «Յուվենթուսը» ներկայացավ որպես բոլորովին նոր թիմ. Պիրլոն լրջորեն թարմացրեց կազմը, կառուցվածքը: Չնայած «Յուվեի» խաղը հեռու է կատարյալ լինելուց, սխալները դեռ առկա են, բայց «Ռոման» նույնպես կատարյալ չէ. առաջին տուրում հռոմեացիները չկարողացան անգամ մեկ գնդակ խփել:
Ֆավորիտը, անկասկած, «Յուվենթուսն» է․ Իտալիայի չեմպիոնը, հավանաբար, առանց միավորների չի մնա այս խաղում, բայց գոլերի առատության վրա հույս դնելն իմաստ չունի, թիմերը դժվար թե շատ բացվեն:
Սիրարփի Աղաբաբյան