«Երկիրը կանգնած է պատերազմի բերանին, իսկ «վարչապետ» Փաշինյանը կաֆե-ռեստորաններում է պտտվում». Միհրան Հակոբյան

Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երկիրը կանգնած է պատերազմի բերանին, իսկ «վարչապետ» Փաշինյանը կաֆե-ռեստորաններում է պտտվում

Ադրբեջանը երկու օր շարունակ քարոզչական դաշտում «հրետանային պատրաստություն է տեսնում» պատերազմ սկսելու համար: Միջազգային մամուլ է գցվել քարոզչական թեզերը, թե քուրդ զինյալներ են հայտնվել Արցախի տարածքում: Իլհամ Ալիևը բառացի պատերազմով է սպառնում: Այս ամենին «ի պատասխան» Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր ողջ օրը պտտվում էր Երևանի կաֆե-ռեստորաններում: Առավոտյան Կասկադում էր, կեսօրին՝ Թումանյան փողոցի սրճարաններից մեկում, երեկոյան արդեն Հրազդանի կիրճի օբյեկտներից մեկում էր քեֆ քաշում: Սա այն ամենն է ինչ պետք է իմանալ այս փնթի ազգադավների ռեժիմի էության ու բարոյականութան մասին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930