Բաժիններ՝

Աշխարհի 12 ամենաթանկ ֆուտբոլիստները․ 2020 թվականի վարկանիշը

Հանրաճանաչ ֆուտբոլիստները վաստակում են այնքան, որքան ամենահայտնի գործարարները: CIES Football Observatory միջազգային կենտրոնի տվյալներով՝ այսօր աշխարհահռչակ ավելի քան երկու տասնյակ ֆուտբոլիստներ ավելի քան 100 միլիոն եվրո արժեն:

Ի զարմանս շատերի, լավագույն 12-ում չկան այնպիսի ֆուտբոլային աստղեր, ինչպիսիք են Լիոնել Մեսսին ու Կրիշտիանու Ռոնալդուն: Նրանք համարվում են ավելի տարեց խաղացողներ, որոնց համար դժվար թե ինչ-որ մեկը կլորիկ գումար վճարի:

Խաղացողներին գնահատելիս հետազոտողները ուշադրություն են դարձնում տարիքին: Նրանք նաև հաշվի են առնում անձնական խաղը և ակումբների հաջողությունները տարբեր մակարդակների առաջնություններում․ պայմանագրային նրբությունները նույնպես կարևոր են:

Արդյունքում, «Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը արժեքով շրջանցեց իր թիմի ավագին: Հետաքրքիր է, որ «Լիվերպուլի» մի քանի ֆուտբոլիստներ ընդգրկվել են ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների խմբում:

Կարդացեք նաև

Ահա աշխարհի 12 ամենաարժեքավոր ֆուտբոլիստները, ըստ CIES- ի հետազոտության։

1. Կիլիան Մբապե – ՊՍԺ, 259.2 միլիոն եվրո

2. Ռահիմ Սթերլինգ – «Մանչեսթեր Սիթի», 194.7 միլիոն եվրո

3. Ջեյդոն Սանչո – Դորտմունդի «Բորուսիա», 179.1 միլիոն եվրո

4. Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ – «Լիվերպուլ», 171.1 միլիոն եվրո

5. Մարկուս Ռեշֆորդ – «Մանչեսթեր Յունայթեդ», 152.3 միլիոն եվրո

6. Մոհամեդ Սալահ – «Լիվերպուլ», 144.9 միլիոն եվրո

7. Սադիո Մանե – «Լիվերպուլ», 139.2 միլիոն եվրո

8. Անտուան Գրիզման – «Բարսելոնա», 136.4 միլիոն եվրո

9. Ալֆոնսո Դեվիս – Մյունխենի «Բավարիա», 133.5 միլիոն եվրո

10. Հարի Քեյն – «Տոտենհեմ», 118.5 միլիոն եվրո

11. Ռոբերտո Ֆիրմինո – «Լիվերպուլ», 118.5 միլիոն եվրո

12. Բերնարդո Սիլվա – «Մանչեսթեր Սիթի», 116 միլիոն եվրո

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս