Բաժիններ՝

Թուրքիայում ակնկալում են, որ ռուս զբոսաշրջիկների թիվը կհասնի ռեկորդային ցուցանիշի

Չնայած կորոնավիրուսի համարակով պայմանավորված իրավիճակին’ Թուրքիայում ակնկալում են, որ աշնանը ռուս զբոսաշրջիկների թիվը կհասնի ռեկորդային ցուցանիշի՝ հատելով 7 միլիոնի սահմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Ռուսաստանի տուրօպերատորների միությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի կորոնավիրուսային համավարակի պատճառով Թուրքիայում ձեռնարկված որոշ սահմանափակումները չեն ազդել ռուս զբոսաշրջիների՝ այդ երկրում հանգիստն անցկանցելու պահանջի վրա։

Նշվում է, որ Ռուսաստանից Թուրքիա զբոսաշրջային հոսքը օգոստոսի համեմատ սեպտեմբերին ավելի շատ կարող է լինել։

Նախորդ տարի Ռուսաստանից Թուրքիա է մեկնել մոտ 7 մլն զբոսաշրջիկ և այդպիսով Թուրքիան հայտնվել էր ռուս զբոսաշրջիկների համար ամենից պահանջված ուղղությունների ցանկում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930