Բաժիններ՝

Կապիկը գողացել է հեռախոսը և ֆոտոսեսիա է կազմակերպել

Մալայզիացի ուսանող Զաքրիձ Ռոձին հայտնել է, որ կապիկը գողացել է իր բջջային հեռախոսը: Երբ տղան գտել է այն, սարքում շատ նկարներ է հայտնաբերել՝ կենդանու սելֆին և ջունգլիներում արված լուսանկարներ, գրում է BBC-ն:

20-ամյա Ռոձիի խոսքով՝ ինքը հեռախոսը թողել է մահճակալի կողքին՝ քնելուց առաջ: Առավոտյան տղան չի գտել իր iPhone-ը:

Նա փորձել է հետևել հեռախոսին Apple-ի ծառայությունների միջոցով, բայց անհաջողության է մատնվել:

Հետո Զաքրիձը հոր հետ դուրս է եկել տնից և սկսել է զանգահարել իր համարով: Նա անմիջապես լսել է իր սմարթֆոնի մեղեդին: Այն հայտնաբերվել է ջունգլիներում՝ արմավենու տակ:

Ուսանողը զննել է հեռախոսը և բացել լուսանկարների պատկերասրահը: Լուսանկարներից պարզ է դարձել, որ նրա iPhone-ը գողացել է կապիկը:

Կենդանին մի քանի սելֆի է արել և նույնիսկ հասցրել է նկարահանել տեսանյութ, որում փորձում է ուտել հեռախոսը:

Կապիկի կողմից արված ամենահաջող լուսանկարները Ռոձին տեղադրել է Թվիթերում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս