««Իմ քայլն» ինքնուրույն քաղաքական միավոր չէ. վարչապետը ոնց որոշում է՝ խմբակցությունն այդպես էլ իրականացնում է». Արմեն Բադալյան

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ-ում ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի վերաբերյալ որևէ քննադատական կարծիք չհնչեցրեց, նրա գործունեության վերաբերյալ հարցեր չտվեց, որովհետև Նիկոլ Փաշինյանից հրահանգ էր ստացել:

«Նրանք կառավարությունից և նրա ղեկավարից ստացել էին հրահանգ՝ մանրամասն հարցեր չտալ, հանգիստ նրան անցկացնել: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն ինքնուրույն քաղաքական միավոր չէ, և այնտեղ չկան գործիչներ, որոնք այլ կարծիք ունենան, ինչ ունի վարչապետը: Եվ, բնականաբար, վարչապետը ոնց որոշում է՝ խմբակցությունն այդպես էլ իրականացնում է: Վարչապետից եկել էր այդ համապատասխան որոշումը»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հարցին՝ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն իշխանությանը մեղադրեց նման քայլերով հեղափոխության հայտարարած գաղափարներից, արժեքներից նահանջելու մեջ, համաձա՞յն է նրա դիտարկման հետ, նա պատասխանեց. «Վարչապետը շատ բան է ասել, անցել է երկու տարի, և տեսել ենք, որ որևէ բան կառավարման համակարգում չի փոխվել, կառավարման համակարգը նույնն է մնացել»:

Արմեն Բադալյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը մի օր մի բան է ասում, հետո՝ լրիվ այլ. «Վարչապետը հրապարակային ասում էր՝ կարմիր գծերը հանում է, հիմա չի հանում: Առաջ ասում էր, որ պետք է տեսախցիկները հանվեն, հիմա ընդհակառակը՝ ավելացվել է: Վարչապետն տարբերի հարցերի վերաբերյալ իրար 180 աստիճանով հակասող տեսակետներ  էհայտնել՝ կարճ ժամանակահատվածում, և պետք չէ որևէ փաստ բերել, որ վարչապետը նախկինում որևէ բան է ասել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս