
Վիդալը հրաժարվել է բոնուսներից՝ «Բարսայից» արագ հեռանալու համար

Կիսապաշտպան Արտուրո Վիդալը մոտ է «Բարսելոնայից» ազատ գործակալի կարգավիճակով «Ինտերին» միանալուն:
Չիլիացին, ըստ Tuttosport-ի, հրաժարվել է մոտավորապես 6,5 միլիոն եվրոյի փոխհատուցումից` պայմանագիրը վաղաժամկետ լուծելու համար, որպեսզի արագացնի անցումը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 33-ամյա կիսապաշտպանն «Ինտերի» հետ համաձայնեցրել է պայմանագիր «2+1» սխեմայի համաձայն` տարեկան վեց միլիոն եվրո աշխատավարձով:
Վիդալի ներկայացուցիչներն «Ինտերից» բոնուս են խնդրել, քանի որ ակումբը գումար չի վճարելու տրանսֆերի համար:
Սիրարփի Աղաբաբյան