Կլոպը Վեյնալդումի հետ կքննարկի վերջինիս ապագան «Լիվերպուլում»
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը զրույց կանցկացնի կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումի հետ:
Ինչպես հաղորդում է The Independent-ը, մասնագետը և ֆուտբոլիստը կքննարկեն թիմում վերջինիս ապագան՝ «Բարսելոնայի» կողմից նրա հանդեպ հետաքրքրության ֆոնին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «կապտանռնագույնների» նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը, ով լավ ծանոթ է խաղացողին ազգային թիմում աշխատանքից, ցանկանում է Վեյնալդումին տեսնել «Բարսելոնայում»: Կատալոնական ակումբի ղեկավարությունն իր հերթին՝ ցանկանում է «Բավարիայից» վերադարձնել կիսապաշտպան Տիագո Ալկանտարային:
Վեյնալդումը «Լիվերպուլում» է 2016 թվականից, իսկ նախկինում խաղացել է «Նյուքասլ Յունայթեդում», ՊՍՎ-ում և «Ֆեյենորդում»: Անցած մրցաշրջանում 29-ամյա կիսապաշտպանը մասնակցել է առաջնության 37 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը